Բաժիններ՝

ԵՄ-ն պատրաստ է Մեծ Բրիտանիային զիջում անել Brexit-ի շուրջ բանակցություններում. The Times

Եվրամիությունը համաձայն է Մեծ Բրիտանիային զիջել վեճեր հարուցող հարցերից մեկում, որոնք քաննարկվում են հանրակցության կազմից երկրի առաջիկա դուրս գալուն վերաբերող բանակցություններում: Ինչպես իր կայքում հայտնել է The Times թերթը, ԵՄ-ի դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Բրյուսելը պատրաստ է Հյուսային Իռլանդիայի Ասամբլեային (միապալատ խորհրդարան) օժտել այն հարցը լուծելու իրավունքով, թե տարածաշրջանը որքան ժամանակ պետք է պահպանի Եվրամիության նորմատիվները Brexit-ից հետո:

«Ինչպես հայտնի է դարձել The Times-ին, ԵՄ-ն պատրաստ է խոշոր զիջման գնալ Brexit-ի շուրջ համաձայնագրի քննարկումներում՝ համաձայնելով այնպիսի մեխանիզմի ստեղծման, որը Հյուսիսային Իռլանդիայի Ասամբլեային թույլ կտա որոշում ընդունել՝ դադարեցնելու «բեքստոպի» նոր ռեժիմի գործողությունն ավելի վաղ սահմանված ժամկետի լրանալուց հետո»,-գրում է հրատարակությունը: Ներկայում քննարկվում է այն բանի հնարավորությունը, որ համապատասխան հարցը Ասամբլեայի առջեւ դրվի 2025 թվականին:

The Times-ի աղբյուրների խոսքով՝ որպես պատասխան զիջում Բրյուսելն առաջարկում է Լոնդոնին՝ համաձայնել միասնական մաքսային սահմանին Իռլանդական ծովում՝ պնդելով Իռլանդիա կղզու տարածքում երկրորդ մաքսային սահմանի ստեղծման անհրաժեշտության բացակայությունը, ինչպես առաջարկում է բրիտանական կողմը: ԵՄ-ի այդ առաջարկությանն արդեն դեմ է արտահայտվել Հյուիսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս