
«Լավ, ո՞ւր են տանում երկիրը. Սա ի՞նչ անպատասխանատու վերաբերմունք է ՀՀ իրավական անվտանգության նկատմամբ…»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վտանգված է երկրի ապագան… Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց մի օրինագծի, որով առաջարկվում է ազատականացնել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ Ոստիկանապետի պաշտոններում նշանակումը:
Արդյունքում ստացվում է, որ այս գերկարևոր պաշտոններին կարող են նշանակվել համակարգի հետ կապ չունեցող մարդիկ, որոնք բացարձակապես չեն տիրապետում համակարգին:
Լավ, ո՞ւր են տանում երկիրը։
Սա ի՞նչ անպատասխանատու վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգության նկատմամբ…»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=148626776358752&id=100036342911070