«Ես այս պահին իմ աշխատավայրում եմ, աշխատում եմ». Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս պահին գտնվում է իր աշխատավայրում։ «Ես այս պահին իմ աշխատավայրում եմ, աշխատում եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանն ի պատասխան հարցին՝ արդյոք ներկայացրե՞լ է հրաժարականի դիմում՝ հրաժարվելով լուրի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն տալ։

168.am-ը նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից փորձեց պարզել՝ արդյոք ստացե՞լ են Դավիթ Տոնոյանի հրաժարականի դիմումը, և եթե այո՝ այն ե՞րբ կստորագրվի նախագահի կողմից։

«Այս պահի դրությամբ նախագահի աշխատակազմում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի դիմում առկա չէ»,- ասաց նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Նշենք, որ տեղեկությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել չի ստացվում. վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031