Մեր տեղեկություններով` հիմնականում հարցաքննություն իրականացնողը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է եղել՝ հաճախ խոսքը փոխանցելով «Իմ քայլ»-ից հանձնաժողովական Տիգրան Կարապետյանին:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներքին կարգով «խորհուրդ» են տվել դատարանների նախագահներին, որպեսզի փաստաբանների կողմից դատարան ներկայացված միջնորդությունների մասով հնարավորինս անզիջում լինեն եւ առավելագույնս մերժեն միջնորդությունները։
Սերժ Թանկյանը, ինչպես հայտնի է, հեղափոխության ամենաակտիվ աջակիցներից էր: Չնայած խոստմանը, սակայն, նա մինչ օրս Հայաստանում տուն չի գնել և հեղափոխության արդյունքներով հիանում է հիմնականում Խաղաղ օվկիանոսի ափից՝ վերջին մեկ տարվա ընթացքում շարունակելով հայաստանցիներիս ուղղորդել՝ թե ինչպես ապրել, ում աջակցել և ինչի դեմ պայքարել:
Twitter-ի chriszeintl օգտատերը տեսանյութ է հրապարակել ավստրիական Լինցում օդանավակայանից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի վայրից։
«Քոչարյանի տիկնոջ հետ հանդիպումը, որը շատերն ընդունեցին՝ որպես մարտահրավեր, ապացույց է, որ Ռուսաստանի դիրքորոշումը, ՌԴ նախագահի դիրքորոշումը մշտապես եղել է այնպիսին, որ Ռուսաստանն ունի գործընկերներ, որոնք հին են, ստուգված, ուստի նրանց հետ համագործակցում է, աջակցում է»:
Առաջին հայացքից դրականորեն արձանագրում ենք, որ 2019 թվականի 2-րդ եռամսյակում շուրջ 46400-ով նվազել է գործազուրկների թիվը՝ նախորդ եռամսյակի համեմատ: Այս առումով հատկանշական է նաև, որ շուրջ 51500-ով նվազել են աշխատանքային ռեսուրսները: Այս ցուցանիշը կազմում է աշխատուժից դուրս բնակչության, զբաղվածների և գործազուրկների թվերի հանրագումարը:
«Արմեն Գրիգորյանների «ներդրում-հեղափոխության» խառնակ ժամանակն անցնելու է։ Ամեն մեկը պատասխան է տալու իր կենսագրությամբ, իր պատահական կարիերայի արդյունքով։ Ես խաղաղ-խաղաղ եմ նայում այս ամենին։ Սկիզբն ինձ տեսանելի էր։ Վերջն էլ է տեսանելի»։
Հիմնադրամի հեռուստամարաթոնները սովորաբար աշնան վերջում էին անցկացվում: Ու տարօրինակ զուգադիպությամբ՝ կրկին ձերբակալվեց հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հավանաբար կարելի է ենթադրել, որ այս պատմությունն ավարտվում է: Ու եկել է ուրիշ հիմնադրամների (կամ հիմնադրամի) ժամանակը:
«Այս պահին քիչ հավանական է՝ նման բան իրականացնել Արցախի իրավապահ մարմինների կողմից, սակայն ՀՀ իրավապահ համակարգի կողմից կարող է փորձ կատարվել ինչ-որ խնդիրներ ստեղծել։ Բայց սա ժամանակավոր լուծում է, մինչև հարցի վերջնական լուծումը՝ այն տարբերակը, որն առաջ են տանում Հայաստանի իշխանությունները»:
Հոկտեմբերի 9-ից Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում Թուրքիայի՝ քրդերի դեմ սկսած «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության հետևանքով զոհվել է 109 քուրդ։
«Ներկայումս մեր տարածաշրջանում մի մոդայիկ բառ կա՝ սուբստանտիվ: Ես ակնկալում եմ սուբստանտիվ բանակցություններ: Նախորդ վարչապետը բազմիցս հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ թվում՝ ոչ պաշտոնական մթնոլորտում: Դա հիանալի է, լավ է, բայց ցանկություն կա տեսնել կոնկրետ արդյունքներ…»:
Աշխաբադում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։
Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հերթական փուլը շատ երկրների քննադատությանն է արժանացել, ընդ որում՝ այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, որը զորավարժություններ է սկսել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Կովկասագետների գիտական համայնք» կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը:
Սիրիայի քրդական ուժերն ի պատասխան Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին արկակոծել են Թուրքիայի սահմանամերձ Աքչաքալե, Ջեյլանփընար շրջանները։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի՝ Սիրիայի ներխուժման հետևանքով քրդերի շրջանում արդեն 109 զոհ կա:
Այն հանգամանքը, որ վերջին մեկուկես տարիների ընթացքում մենք ականատես ենք դառնում, թե ինչպես են ՀՀ գործող իշխանությունները, սեփական «խոստումների միֆերը» պայթեցնելով՝ շարժվում առաջ, փաստում է, որ Հայաստանում այսօր տիրում է մի վիճակ, ինչը, «քաղաքական վակխանալիայից» բացի, այլ կերպ կոչել չես կարող։
««Վալդայ»-ում միանշանակ մտահոգիչ էր ՌԴ արտգործնախարարի անդրադարձը ՀՀ վարչապետի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանը: Միակողմանի հայտարարությունները, իհարկե, խնդրի կարգավորմանը չեն նպաստում»:
Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները շարունակվում են, և ժամեր առաջ վերսկսվել է հրթիռակոծումը հայաբնակ Քամիշլիի շրջանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Գևորգ Բահեյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ չի ափսոսում պետության ղեկավարի պաշտոնը թողնելու համար եւ այդ որոշումը ճիշտ է համարում։
Եվրախորհրդարանը հրաժարվել է հաստատել Եվրահանձնաժողովի կազմի մեջ մտնելու երրորդ հավակնորդի՝ ֆրանսուհի Սիլվի Գուլարի թեկնածությունը:
ՀՀ ԱՆ կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` ռազմավարության հիման վրա մշակվել և նաև գործողությունների երեք ծրագիր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվականը)։ Երեք ծրագրերի իրականացման համար, ըստ նշված աղբյուրի նախատեսվել է 20 մլրդ 282 մլն 44 հազար դրամ:
«Գիշերը իրենց ժամանակով 01:30 զանգեցի, և ասեցին, որ մի քիչ հանդարտվել է ամեն բան: Բայց բոլոր դպրոցները, աշխատավայրերը փակ են, փողոցում ոչ ոք չկա, սպասում են՝ տեսնելու, թե ինչ շարժումներ կլինեն ապագայում Թուրքիայի կողմից: Դեռևս մտահոգիչ լռություն է:
Մեր օրերի քաղաքական քրոնիկոնը նման է մտքի և ենթագիտակցության միջև ընթացող պայքարի: Մտածող, կրթված, երկրի պատմությունն իմացող և դրանից դասեր քաղած, խնդիրները շերտերով տեսնող և պատեհապաշտությունն անգրագիտությամբ շաղախած անսկզբունք և անարժեք երևույթները մերժող, ընկալումը դարձել է փոքրամասնություն:
Ռումինիայի խորհրդարանը հոկտեմբերի 10-ին անվստահություն է հայտնել երկրի սոցիալ-դեմոկրատական կառավարությանը՝ Վիորիկա Դենչելեի գլխավորությամբ։
Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով:
Սիրիայի դեմոկրատական խորհրդի քաղաքական թեւի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համանախագահ Իլհամ Ահմեդը հայտարարել է, թե հարկավոր է, որ ԵՄ-ի երկրները Թուրքիայից հետ կանչեն դեսպաններին:
Յուրի Խաչատուրովն այսօր չի եղել ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում: aravot.am-ի հետ զրույցում այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Կառավարության փակ նիստում քննարկել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, և իրենց ուշադրության կենտրոնում են սիրիական այն համայնքները կամ քաղաքները, որտեղ կա հայ բնակչություն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ երեկ Թուրքիայի զինված ուժերի ներխուժմանը Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ նշելով, որ նիստից հետո կանցկացնեն փակ քննարկում այդ թեմայով։