Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում, բայց ի գիտություն են ընդունել Անկարայի կողմից ռազմական գործողության դադարեցումը:
Առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել։ Այս մասին տեղեկացնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Կատալոնիայում հոկտեմբերի 18-ին համընդհանուր գործադուլ է անցկացվում: Ինչպես սպասվում է, փողոցներ դուրս կգան հարյուր հազարավոր ցուցարարներ: Նրանք բողոքում են 2017 թվականի անկախության հանրաքվեի գործով Իսպանիայի Գերագույն դատարանի վճռի դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարի պաշտոնը թողնելու Ռիք Փերրիի որոշման վերաբերյալ տեղեկատվությունը եւ հայտարարել, որ դա տեղի կունենա տարեվերջին: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունը պատերազմական հանցագործություն է, ուստի Թուրքիան չի կարող ընդունվել Եվրամիություն: Այս մասին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է հարցազրույցում, որը հոկտեմբերի 17-ին հեռարձակվել է Պրահայի Barrandov հեռուստաալիքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նկարագրելով Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, Թուրքիային եւ քրդերին համեմատել է երկու երեխաների հետ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հյուրընկալել էր ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին: Նա Ապրիլյան պատերազմի շրջանում Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետն էր, հետո դարձավ Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը, իսկ իշխանափոխությունից հետո նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:
Այսօր ժամը 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց։ Այս մասին ֆեյսբուքում ուղիղ եթերում տեղեկացրեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ պատճառը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն է:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չէի պատկերացնի… Հաստատվեց․ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի երկու դուստրերն ու հայրը հրավիրվել են КГБ, ներեցեք ԱԱԾ «զրույցի»։ Միայն օրենքի շրջանակներում գործող, ժողովրդի իրավապահ մարմինները ուսումնասիրում են Հրայր Թովմասյանի հայրական տան տանիքը։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ՀՔԾ-ում որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցել (իշխանություն յուրացնելը):
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունը համառորեն եւ առանց ձեւականությունների ուզում է ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ու նպատակին հասնելու համար ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում: Ու եթե նախկինում բոլորը մտածում էին, որ ՍԴ նախագահի պաշտոնում վերջինիս փոխարինելու է Վահե Գրիգորյանը, այժմ կարծես այս հարցում բեկում է առաջացել:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեխային մի խառնեք ծնողի գործերին։ Այսօրվա լրահոսը դառն էր ինձ համար. Հուշեր էլ արթնացրեց։ 1999 հունիսին ինձ հեռացրեցին պետական համակարգից, քանի որ հայրիկիս հեռացրել էին ինչ-ինչ քաղաքական զարգացումներով:
«Իրավունք» թերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երկու օր է, ինչ հանրությունը ցնծությամբ քննարկում է իռլանդական «Ryanair» լոուքոսթերի ավիաընկերության` Հայաստան մուտք գործելու մասին լուրը: Առաջարկն առաջին հայացքից գայթակղիչ է թվում, բայց իրականում պետք է իմանալ, որ բյուջետային ավիաընկերության ծառայությունները որակով ցածր են դասական ավիաընկերություններից:
«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի սկզբին Փաշինյանի հետ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը ակտիվ քննարկումների եւ քննադատությունների ալիք բարձրացրեց, սակայն Փաշինյանը այնպես ներկայացրեց իրավիճակը, կարծես թե իր եւ «Սասնա ծռերի» հարաբերությունների ջերմացումը բնականոն երեւույթ է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը մոտ օրերս կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին. նա պատրաստվում է հիմնովին ջախջախել քրգործը, որը հարուցվել է երեկ։
«Իրատես» թերթը գրում է. «Հոկտեմբերի 26-ին «Արվեստի եւ մշակույթի կառավարումը ԱՄՆ-ում» ծրագրի շրջանակներում ԱԺ երկու պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանն ու «Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը կմեկնեն Վաշինգտոն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Թորոսյանի տեղակալների մասով կարմա է գործում. ինքը պինդ մնում է տեղում, նրանք զրկվում են պաշտոնից` քրեական գործերով են անցնում կամ էլ պաշտոնից ազատվում»,- ասաց առողջապահության նախարարության աշխատակիցը:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ամեն նիստից առաջ խիստ «վետո» է դրվում ներկաների առաջ. «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա…»: Գործընթացին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնապես աչքի են ընկնում Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանն ու ընդհատակում եղած ժամանակ Նիկոլին իրենց տանը պահած, «դաչաների տիրակալ» Հակոբ Սիմիդյանը:
«Այսօր խորհրդարանում նախատեսված է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնած խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին օրենսդիր մարմնի իշխանական թեւը բուռն աշխատանքային քննարկումների մեջ է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով փորձում է «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ: Երեկ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի մոտից ոստիկանները, առանց բացատրության, 6-րդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն անունով, եւ ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հայտարարեց, որ ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
«Եթե տեղական որևէ իշխանիկ հող է զավթել, կամ անօրինական ինչ-որ գործարք է կատարել, կամ մեր կառավարությունը պատշաճ չի համարում այժմ անդրադառնալ այդ խնդրին, ապա այդ հարցերին պետք է պատասխան տրվեն պատկան մարմինների կողմից: Ակնհայտ է, որ այդ քաշքշուկներն օգուտ չեն բերում»:
Ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Հելեն Հանթը Լոս Անջելեսում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո շտապ կարգով տեղափոխվել է հիվանդանոց:
Երբ անցյալ տարի «հպարտ քաղաքացիները» ոտքով ջարդում էին կառավարության շենքի դուռը, դեռևս նորաթուխ վարչապետն ակնհայտ պոպուլիստական նկատառումներով՝ «լիազորեց» քացով դուռ ջարդելը՝ «իրենց դուռն է, ուզում են՝ ջարդում են»: Դուռն իրականում հարկատուներիս հաշվին գնված ու հարկատուներիս հաշվին վճարվող ոստիկանի կողմից պաշտպանվող դուռ է, ու ոչ ոք «հպարտ քաղաքացու» մանդատով իրավունք չունի այն ջարդելու:
«Ազգային միավորման» ղեկավար Մարին լե Պենը մտադիր է 2022 թվականին իր թեկնածությունն առաջադրել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար, եթե ստանա կուսակցության կողմնակիցների աջակցությունը:
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
«Ամբողջ հանրապետությունը լցված է ադրբեջանական և թուրքական լրտեսներով, դրա՛նց բռնեք, ինչո՞վ եք զբաղված»,- 168TV-ի «Pressing» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ես Վիտալի Բալասանյանին աջակցում եմ: Նույնիսկ նրա հոդվածի տակ իմ մեկնաբանությունն եմ գրել: Ես աջակցում եմ, նա լուրջ, կարգին մարդ է, նա ճիշտ է նկարագրում իրավիճակը, պատահական չէր զբաղեցնում Ղարաբաղի ԱԽ ղեկավարի պաշտոնը: Բոլորն ունեն թերություններ, բայց չի կարելի այդ թերությունները համարել հանցագործություն»:
Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչեւ պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, իսկ Արարատ Միրզոյան՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը եւ Ֆելիքս Ցոլակյանն էլ՝ նախարար դարձել են մինչեւ իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը։