Տարոն Մարգարյանին նույնիսկ տեղյակ չեն պահել

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Երևանի նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք Տարոն Մարգարյանը հրավիրվել ու մասնակցել է ֆեդերացիայի տվյալ նիստին, ինչին ի պատասխան Գևորգյանը նշեց, որ ընդհանրապես տեղեկացված չեն եղել այդ նիստի անցկացման մասին։

«Մենք ևս լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունից ենք տեղեկացել, որ նման նիստ է տեղի ունեցել։ Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը չէր կարող ներկա գտնվել մի նիստի, որի հրավիրման մասին տեղեկանում ենք այն անցկացնելուց հետո։ Իսկ թե ինչ և ինչպես է տեղի ունեցել, որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել», – եզրափակեց Արթուր Գևորգյանը։

Նկատենք, որ նոր Հայաստանում այլևս օրինաչափ է դարձել, երբ մարդիկ պոստ-ֆակտում են տեղեկանում պաշտոնից ազատված լինելու, իսկ կոնկրետ այս դեպքում նաև լիազորությունների դադարեցման մասին։

Տեսանյութեր

Լրահոս