Մանրամասներ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի քննարկումներից․ ինչ է ասել վարչապետի խորհրդականը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հյուրընկալել էր ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին: Նա Ապրիլյան պատերազմի շրջանում Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետն էր, հետո դարձավ Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը, իսկ իշխանափոխությունից հետո նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:

Նշենք, որ թեեւ նիստը դռնփակ էր, այնուամենայնիվ «Ժողովուրդ» թերթին հաջողվեց որոշ մանրամասներ պարզել հանձնաժողովի աշխատանքային ընթացիքց: Իհարկե, շատ մանրամասներ չենք հաղորդի, քանի որ գաղտնիք պարունակող տեղեկություններ կարող են համարվել, այնուամենայնիվ, տեղեկացնենք, որ Արշակ Կարապետյանը հանձնաժողովի անդամներին վստահեցրել է, որ ինքը ժամանակին պատշաճ կարգով Ապրիլյան պատերազմի սկսվելուց առաջ վերադասին զեկուցել է բոլոր մանրամասները:

Թե ինչու հետեւություններ չեն արվել, ինչու է շատ զինվորականների համար անակնկալ եղել հարձակումը, չի կարողացել պատասխանել: Հավելենք, որ երեկվա նիստին պետք է հրավիրվեր ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, սակայն արձակուրդում է եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031