«Այսպիսի պատմություններ երեխա ժամանակ լսել եմ իմ ծնողներից հեռավոր ստալինյան 37թ․ ժամանակների մասին»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չէի պատկերացնի…  Հաստատվեց․ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի երկու դուստրերն ու հայրը հրավիրվել են КГБ, ներեցեք ԱԱԾ «զրույցի»։ Միայն օրենքի շրջանակներում գործող, ժողովրդի իրավապահ մարմինները ուսումնասիրում են Հրայր Թովմասյանի հայրական տան տանիքը։

Հավանաբար նրանց սուր, մասնագիտական աչքից չեն վրիպի այն հսկայական չարաշահումները, որ կատարվել է տանիքի կառուցման ժամանակ։ Եվ հավանաբար շուտով կլսենք ԱԱԾ հաղորդագրությունը․ «Հրայր Թովմասյանը․․․․ առերևույթ հանցագործություն ․․․և այլն»

Այսպիսի պատմություններ երեխա ժամանակ լսել եմ իմ ծնողներից հեռավոր ստալինյան 37թ․ ժամանակների մասին և չէի պատկերացնի, որ 21-րդ դարի Հայաստանում ինքս դրան ականատես կլինեմ։ Նման անհեթեթ պատմություններ էին ներկայացվում և ժողովուրդը հավատում էր․

«Ա՛յ, ա՛յ, ա՛յ։ Նստեցնել, գնդակահարել ժողովրդի թշնամիներին»։ Առավել «լոյալները»․ «Դե՛․ մի բան արած կլինի, հո՛ հենց էնպես չէին բռնի»։ Իհարկե, 1937 թ․ բոլշևիկյան տեռորն, իր մասշտաբներով չես համեմատի 2019թ․ «ժողովրդավարական» Հայաստանի գավառական տեռորի հետ։ Բայց մտածողությունն ու մեթոդները նույնն են։ Եվ ովքեր ողջունում են սույն գործողությունները կամ լռում են պատասխանատու են Հայաստանի ապագայի համար, անկախ կուսակցական պատկանելիությունից, Հրայր Թովմասյանի նկատմամբ վերաբերմունքից»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=705108266655195&id=100014680840236

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031