«Փորձ է արվում վերահսկել ինտերնետ թրաֆիկը». Սամվել Մարտիրոսյան

Առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել։ Այս մասին տեղեկացնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Սա էլ նշված փաստաթուղթը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փորձ է անում ինտերնետ պրովայդերներից պահանջել 2 տարով արխիվացվել օգտվողների ընթացիկ տվյալները. IP, IMEI, էլեկտրոնային փոստի տվյալներ եւ այլն»,- գրում է նա։

«Սա, հասկանալի է, արվում է, որպեսզի իրավապահ մարմինները որոշ դեպքերի համար ինչ-որ բան հայտնաբերեն, բայց փաստացի ստեղծվում է վերահսկողական համակարգ, որը արվում է ծածուկ: Նման բաները չպետք է արվեն պրովայդերներին նամակ ուղարկելով, սրա համար պետք է հանրային քննարկում անցկացվի: Մինչդեռ առաջարկվում է որոշումը 2020 թ.-ի հունվարի մեկից արդեն կիրառել, այսինքն՝ 2,5 ամսից այս ամենը իրականացնեն, որն աբսուրդ է»,- նշում է Մարտիրոսյանը:

Սամվել Մարտիրոսյանն անդրադառնում է նաև հետևանքներին և նշում, որ ամենապարզ հետևանքն այն կլինի, որ ինտերնետ կապը կարող է թանկանալ, որովհետև հատկապես փոքր պրովայդերները ստիպված կլինեն նոր սարքավորումներ գնել:

Մյուս հետևանքն, ըստ նրա, այն կլինի, որ Հայաստանի վարկանիշը կընկի, քանի որ սա փաստացի վերահսկողության համակարգի ներդրում է: «Խնդիրը նաև նրանում է, որ կընկնի հայաստանյան ծառայությունների հանդեպ վստահությունը, եթե արդեն իմանան, որ էլեկտրոնային փոստը, որից ինքը օգտվում է, տեղական պրովայդերի կողմից վերահսկվում է, կդիմի այլ ծառայությունների, որոնք ՀՀ տարածքում չեն, և դրանց տվյալները հասանելի չեն լինի ուժային կառույցներին»,- նշում է Մարտիրոսյանը:

Առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել։ Մի փոքր այս մասին իմ…

Gepostet von Samvel Martirosyan am Donnerstag, 17. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս