Ընտրություններն ընդամենը 4 օրից են, ապա Էրդողանի հետ հեռախոսազրույցն ու դրա հանրայնացումը դիվանագիտական լեզվից թարգմանվում է որպես աջակցություն ՀՀ-ի դե-ֆակտո իշխանությանը․ Վարուժան Գեղամյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ դե-ֆակտո վարչապետի միջեւ երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններն ընդամենը 4 օրից են, ապա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցն ու դրա հանրայնացումը նման ուղերձով դիվանագիտական լեզվից թարգմանվում է որպես աջակցություն Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը։

Եթե ուղիղ, բաց տեքստով աջակցություն հայտնելը (առայժմ) խնդրահարույց չլիներ, ապա այսպիսի փաթեթավորում տալու խնդիր էլ չէր լինի»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930