«Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը: Ուրեմն ԱԱԾ-ի պետ դառնալու հույսով ապրող ու «արարող» Միքայել Համբարձումյանը երեկ առավոտյան շուտ փրփրած հասել է գործի, շտապ ժողով է արել ու հանձնարարել, որ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն: Իսկ պատճառը այն է, որ Միհրանը Թովմասյան Հրայրի ընտանիքի անդամներին հարցաքննելու օրը հիշեցրել էր Միքայել Համբարձումյանի ընտանիքի անդամների գոյության մասին և բավականին ուշագրավ կերպով ակնարկել էր բուն Միքայելի մութ անցյալի մասին:

Ինձ ուղղակի հետաքրքիր ա էլի էդ մարդը ինչով է մտածում, ոնց ա մտածում: Էդ մարդուն ռեալ թվում է, որ Միհրանն է իր խնդիրը՞:

Լավ ասենք թե Միհրանին նստցրիր, քեզ իրոք թվում ա, որ էլ խոշորացույցի տակ չես լինի: Իսկ այսուհետ նաև ընտանյոք հանդերձ, քանի որ էդ տաբուն էլ եք «հեղափոխել»: Ընդ որում ասեմ, էդ խոշորացույցը ոչ միայն Հայաստանյան է լինելու: Իմանալու են ամեն ինչ: ԱՄԵՆ ինչ»:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն օրերս ֆեյսբուքյան գրառում էր կատարել ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանին՝ մասնավորապես նշելով.

«Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ: Ո՞նց ես կարծում, կա՞ երկրագնդի վրա մի տեղ, որ կարող ես հանգիստ ապրել՝ ընտանյոք հանդերձ: Իսկ ո՞նց ես կարծում, գոնե «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հարգվելու՞ է արարքդ, այն է՝ ԱԱԾ ղեկավարության գլխից թռնել ուղիղ մի անհավասարակշռի գրպանը, որին նախորդ ղեկավարդ հրաժարականի տեքստով կոչ արեց կանգ առնել, և ՍԴ նախագահի վրա ամեն գնով գործ կարելու հրահանգի շրջանակներում ԱԱԾ տանել-բերել Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին: Ասենք ու պացիենտը ջանքերդ գնահատեց և ԱԱԾ պետ նշանակեց: Ո՞նց ես կարծում, երկա՞ր ես աշխատելու այդ պաշտոնում, հետոյի մասին մտածե՞լ ես: Իսկ միգուցե մտածում ես, որ Վանեցյան Արթուրից ուժեղ տղա՞ ես: Չէ լուրջ, այդպե՞ս ես մտածում»:

Տեսանյութեր

Լրահոս