«Ծռերը»՝ ՍԴ-ի դեմ պայքարի «առաջամարտիկներ». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գնալով ավելի է ակտիվանում «Սասնա ծռերը»։

Պարզվում է՝ 2016 թվականի հուլիսյան իրադարձություններից հայտնի այս ուժի ներկայացուցիչների հանրային նման ակտիվությունը ունի խորքային պատճառներ, ավելի ստույգ՝ հիմքեր են նախապատրաստվում հետագա զարգացումների համար։

«Փաստ» թերթի տեղեկություններով, «ծռերն» առաջիկայում լուրջ ակտիվություն են դրսևորելու ՍԴ շուրջ ընթացող գործողություններում։

Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ Գարեգին Չուգասզյանն օրերս բավական ուշ ժամի կառավարության շենքում է եղել և, ըստ որոշ տեղեկությունների, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, «ծռերը» և նրանց սատարող կոնգլոմերատը փորձելու են ստանձնել ՍԴ-ի դեմ ընթացող պայքարի առաջամարտիկի դերը՝ նախաձեռնությունը լևոնտերպետրոսյանականներից վերցնելով իրենց ձեռքը:

Նրանք առաջիկայում ՍԴ դիմաց սպասվող ցույցերի հիմնական կազմակերպիչներն ու գործող անձինք են ուզում լինել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս