
ԱԱԾ-ն փորձել է Թովմասյանի հետ համաձայնեցնել նրա ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը լրացում է ներկայացրել հոկտեմբերի 18-ին տարածած հաղորդագրությանը, որում պարզաբանել էր Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու հարցը:
«Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր»,- ասված է ՀՀ ԱԱԾ-ի տարածած լրացման մեջ։