Բայց արդյոք վարչապետն այնտեղ մենակ միտի՞նգ է արել, թե՞ այլ հանդիպումներ էլ է ունեցել։ Տեղի է ունեցել պաշտոնական այց, եւ ես կարծում եմ, որ Ձեր ասած միտինգը եղել է այդ պաշտոնական այցի առանցքային միջոցառումը։ Որովհետեւ այդ 2 հազար մարդը, որ ամեն անգամ հավաքվում է ամեն տեղում, մարդիկ են, որ պիտի ստանան այդ հաղորդագրությունը, որ եկեք ձեր երկիր, որովհետեւ սա ձեր երկիրն է։
Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգը դրա իսպառ բացակայությունն է: Բոլոր նրանք, ովքեր Փաշինյանի իշխանությունը բնորոշում են որպես պոպուլիստական, մասամբ սխալվում են: Համեմատեք, ուսումնասիրեք տեսությունը, պրակտիկան ու կհամոզվեք դրանում: Սա լրիվ այլ բան է: Ես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կբնորոշեի որպես «ոչ համակարգային իշխանություն»:
Եվրամիության երկրները կոչ են արել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել Բոլիվիայում:
«Եթե երկրի վարչապետը Հայաստանի ու Արցախի Անվտանգության հարցերը թողած, ՄԱԿ-ում իր ելույթի կեսը նվիրում է «նախորդ ռեժիմին», ԵԽԽՎ-ում չի խոսում Հայոց ցեղասպանության մասին, Եվրոպառլամենտում կրկին հակակոռուպցիոն լոլոներ է պատմում, ապա ի՞նչ սպասես Նիոկոլի քմահաճույքով ձևավորված և քաղաքական առումով իր քթից թռած Ազգային Ժողովից»:
Ռուսաստանը լրացուցիչ եւս մոտավորապես 300 զինվորական ոստիկանների է Չեչնիայից ուղարկել Սիրիա՝ հատուկ առաջադրանքներ կատարելու սիրիա-թուրքական սահմանի 30-կիլոմետրանոց գոտում:
ռնվազն 50 հազար մարդ է տարհանվելու հանձնարարություն ստացել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով:
ԱՄՆ-ն ուսումնասիրում է այն սցենարը, որի համաձայն Սիրիայի հյուսիս-արեւելքում նավթի հանքավայրերը հսկելու համար կուղարկի 500 ամերիկացի զինծառայող:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պարտավոր է հանձնել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴԿ) քրդա-արաբական դաշինքի հրամանատար Մազլում Քոբանի Աբդիին։
Առաջինը Հայաստան (Armenia First) նախաձեռնության քննարկել է «Թուրքիա, Ադրբեջան՝ միջազգային անվտանգային սպառնալիքներ» թեման։ Այս անգամ փորձագետների կողմից ներկայացվել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ու ռազմական նկրտումները։
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախկին նախագահ արա Բաբլոյանի կողմից հնչեցված հայտարարության առնչությամբ, որում ասված է. «2019 թ. հոկտեմբերի 23-ին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Արա Բաբլոյանը հայտարարել է.
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկ օրերին սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ ըստ մեր աղբյուրի՝ այցի հիմնական նպատակը գազի գնի շուրջ բանակցություններն են:
«Կա՛մ Վերմիշյանը պետք է պատասխան տա իր ասածի համար, կա՛մ վարչապետը պատասխանատվության ենթարկի իր ենթակային, կա՛մ սպասենք պաշտոնական Նյու Դելիի պատասխանին»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ` ԱԺ նիստերի ավարտից անմիջապես հետո, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շտապել են ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ խմբակցության դռնփակ նիստ են անցկացրել:
«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է լրջագույն ստուգումներ իրականացնել ուժային նախարարություններում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը:
«Ես մեղավորություն զգում եմ տարբեր հարցերում, որ արդյո՞ք ունենք ուժային կառույցներ, որոնց խնդիրը ոչ թե պետությանը, այլ օրվա իշխանությանը ծառայելն է, այսինքն՝ նման դրսևորումներ մեր իրականությում կան, ես մեղավորություն եմ զգում, որ իմ՝ նախարար և պատգամավոր լինելու տարիներին չի ստեղծվել այն համակարգը, որ կալանքը, ձերբակալությունը չդիտարկվի ինչ-որ ցուցմունք կորզելու կամ պատժիչ միջոց, ես այս առումներով ինձ մեղավոր զգում եմ:
Քոչարյանն ասաց, որ պետք է ԱԺ-ից եւս 6 ամիս ժամանակ խնդրեն` աշխատանքն ավարտելու համար։ Տպավորություն էր, որ Քոչարյան Անդրանիկին հասկացնում էին, որ ՕԳԳ-ն ցածր է, եւ ակնկալիքներ` ուժային կառույց ղեկավարելու, ինքը չպետք է ունենա, իսկ որ Անդոն նման ամբիցիաներ ունի, բոլորս գիտենք»:
«Իրատես» թերթը գրում է. «Նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին վարչապետի գաղտնի հանձնարարականը, որով գործադիրի ներկայացուցիչներն արդեն մի քանի ամիս 1,5 մլն դրամ աշխատավարձ են ստանում, մեծ աղմուկ է հանել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բարձրաստիճան զինվորականությունն այս օրերին անհանգիստ է: Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայող է ինքնակամ լքել զորամասը, եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Այստեղ, անշուշտ, գլխավոր պատասխանատուն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն է՝ ի դեմս շտաբի պետ Արտակ Դավթյանի:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսության հստակեցման հետ կապված, քանի որ հասկացել են՝ առանց «իզմ»-երի կուսակցություն չի կարող լինել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է` ԱԺ-ում աժիոտաժ է․ ֆոտոսեսիաներ են ընթանում, պատգամավորները նկարվում են` տարբեր պոզաներով, ավելի հայրենասերները` ՀՀ դրոշի ներքո: Պարզվում է` Վիքիպեդիայի համար է արվում։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ժամանակ առաջ հետաքրքիր զարգացումներ են ընթացել Մոսկվայի հետ հարաբերություններում` Նիկոլ-Էդմոն-ռուսական կողմ «եռանկյունով»:
«Փաստ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, երեկ որոշում կայացրեց ոչ իրավաչափ ճանաչել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատողներ ըմբոստացել են` ընդդեմ նախարար Ֆելիքս Ցոլակյանի: Իրավիճակն այնքան է թեժացել, որ այս աշխատակիցները բողոք-նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, թե նախարար Ցոլակյանը խախտումներ է իրականացնում նախարարությունում:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի խոսնակը հայտարարում է, որ գնդապետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից քաղաքական հայտարարություն անելու պատճառով»:
Մի կողմ թողնենք այն, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նույնիսկ, եթե դա արել է՝ շրջանցելով օրենքը։ Դրան, անշուշտ, որոշակի բացատրություն տրվեց. կարևոր չէ՝ այն համոզի՞չ էր, թե՞ ոչ։ Իսկ ի՞նչ ասեն այն բազմահազար պետական աշխատողները, որոնց աշխատավարձերը չեն բարձրացել կամ բարձրացել են հազիվ մի քանի հազար դրամով։
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն հորդորել է խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին՝ ակտիվորեն մասնակցել մայրաքաղաքի ամանորյա միջոցառումներին։
Ապրիլյան պատերազմի մասնակից, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Հարություն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում ստեղծված 2016-ի ապրիլյան իրադարձությունները հետաքննող հանձնաժողովին՝ հարցադրում արեց՝ հետաքրքիր է, թե իրենք «մարտական գործողություն» ասելիս՝ ի՞նչ են հասկանում:
Այսօր 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն է:
«Ես մի փաստ արձանագրեմ՝ սկզբից մի հոդվածով տանում են, հետո զգում են, որ դա համաներման տակ է ընկնելու, փոխում են իրենց որոշումը: Սա ինձ վախեցնում է՝ որպես ՀՀ քաղաքացի, և հստակ երևում է, որ արդարադատությունն ընտրովի է, ոչ թե հավասար»: