Թեև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննորի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, անօրինական ճանաչեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը, այնուամենայնիվ դատարանը որոշեց բավարարել ՀՔԾ միջնորդությունն ու Բաբայանին 2 ամսով կալանավորել:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը պնդում է, որ Թուրքիան Սիրիայի իրադրության կարգավորման հարցում պետք է ավելի շատ աշխատի ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի հետ:
Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության հրապարակմանը, թե Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ կապված զենքի վաճառքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցում էր ռուսական ORSIS ընկերությունը, և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել ստեղծված իրավիճակը:
Կառավարությունը համայնքներին 2019 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին կհատկացնի ևս 363 մլն 351.6 հազար դրամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրերը վերաբերում են Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 21 համայնքների 29 ծրագրերի:
Կրեմլում այժմ չեն մտածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխարինողի մասին, ընտրությունները դեռ հեռու են, հոկտեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Վրաստանն ինքը պետք է հոգ տանի իր տարածքային խնդիրների լուծման մասին եւ դրա համար հարկավոր է շփման եզրեր գտնել Ռուսաստանի հետ:
Ինչպես հայտնի է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էր։ Նա տեղեկացրեց, որ արդեն սկսել է ստորագրահավաք՝ սահմանադրական բարեփոխումներ անելու համար, որն իրականություն դարձնելուց հետո պատրաստվում է դառնալ ՀՀ վարչապետ, քանի որ իրեն համարում է վարչապետի այլընտրանքային թեկնածու։
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Այս մասին դատարանի որոշումը հրապարակվեց քիչ առաջ:
Կառավարությունը հոկտեմբերի 24-ի նիստում հարկային արտոնություն տվեց «Սիլ ՄԱԱԶԱ» ընկերությանը, որը հիմնվել է 2012 թվականին և գործում է հյութերի, ջրերի և զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում։
Վարչապետ Փաշինյանի պատասխանը՝ նախարարների և այլոց վարձատրման գաղտնի որոշման մասին, համոզիչ չէր։ Ակնհայտ է, որ ավելի լավ պատասխան ուղղակի չէին կարողացել գտնել։
Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ։ Տեղեկացված եմ բոլորիդ ջանքերի, խոսքերի, ինչպես նաև՝ ինձ աջակցելու մասին։ Անսահման շնորհակալ եմ բոլորիցդ։ Հպարտ եմ, որ թիկունքիս ունեմ այսքան մեծ աջակցություն։
Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ կապված զենքի վաճառքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցում էր ռուսական ORSIS ընկերությունը, և կխնդրի Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, որը վստահեցնում է, թե իր ձեռքի տակ կա համապատասխան փաստաթուղթը:
Դատարանը հրապարակում է Արսեն Բաբայանի ազատության հարցով դատարանի որոշումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 24-ին քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչը կարող էր շահագրգռել Ռուսաստանին հոկտեմբերի 27-ի կազմակերպման հարցում։ Վարկածները բազմաթիվ են։ Քո ԱՄՆ գնալուց անմիջապես հետո կարող էր աշխարհաքաղաքական տեղաշարժի կասկած ծնվել «մտքում» Հայաստանն իր գաղութը համարող այդ երկրում։
Real TV ադրբեջանական հեռուստատեսությունը տարածել է երկու արտասահմանցի դիվանագետի հետ ընդդիմադիր ակտիվիստ Գյուլթեքին Հաջիբեյլիի զրույցների աուդիոձայնագրությունը։ Դրանցում խոսքը գնում է Բաքվում ընդդիմության ցույցը ցրելու մասին։
ՀՀ կառավարությունում մեկնարկել է կառավարության հերթական նիստը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօրվա ասուլիսում անդրառանում է կոռուպցիոն դրսևորումներին և ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին: Կա՞ արդյոք համակարգային մոտեցում, հակակառուպցիոն պայքարի ի՞նչ ուղիներ ու գործիքներ են կիրառվում:
«Ժողովուրդ» թերթի ԲՀԿ-ական աղբյուրները տեղեկացնում են, որ 26 հոգանոց խմբակցությունում միայն առանձին պատգամավորներն են, որ արտոնված են խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ, դիրքորոշում հայտնել:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Atos ՏՏ-կորպորացիայի գլխավոր տնօրեն եւ հանրապետության էկոնոմիկայի ու ֆինանսների նախկին նախարար Թիերի Բրետոնին թեկնածությունն է առաջարկել ներքին շուկայի հարցերի եվրակոմիսարի պաշտոնի համար՝ Եվրախորհրդարանի կողմից մերժված Սիլվի Գուլարի թեկնածության փոխարեն:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին ընդունեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը:
Թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել Մեքսիկայի մայրաքաղաքից արեւմուտք ընկած Միչոականի նահանգում, նախնական տեղեկատվության համաձայն՝ զոհվել է հինգ մարդ: Այս մասին հոկտեմբերի 23-ի երեկոյան հայտնել է նահանգի դատախազությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Կոնգրեսին է ներկայացրել «օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին» հակազդելու իր վարչակազմի ռազմավարությունը: ԱՄՆ-ի ղեկավարի համապատասխան նամակը տարածել է Սպիտակ տունը:
Robinson R22 մոդելի երկու ուղղաթիռ է բախվել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի երկնքում: Ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը, պատահարի հետեւանքով զոհվել է երկու մարդ:
ԱԺ-ում շարունակվում են հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը՝ այդ թվում Սևանա լճից հավելյալ ջրառը բացառող օրինագիծը: