Սա ուղղակիորեն ի ցույց է դնում մեր արտաքին քաղաքականության ողբալի վիճակը. Կարեն Բեքարյանը՝ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցի մասին. «Փաստինֆո»

BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ցույց է տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության ողբալի վիճակը։ Այս կարծիքն է քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

«Խայտառակ հարցազրույց է՝ բառի բուն իմաստով, առավել եւս ղարաբաղյան հատվածով եւ բառի բուն իմաստով այդ հարցազրույցը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում, երբ վարչապետն իրականացնում է քայլեր՝ առնչվող ղարաբաղյան կարգավորման գործընթացին կամ ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականությանը, որից հետո արտգործնախարարությունն ընդհանրապես եւ արտգործնախարարը, մասնավորապես, առաջացող հարցերից ոչ մեկին չունի հոդաբաշխ պատասխան։ Այդ ամենը առկա է այս հարցազրույցում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետը՝ անդրադառնալով հարցազրույցի՝ մասնավորապես արցախյան հատվածին։

Քաղաքագետը տարակուսում է եւ անհասկանալի է համարում, թե առհասարակ, ո՞րն էր այդ հարցազրույցի իմաստն այս պարագայում. «Կարելի էր նայել մինչ այդ եղած թողարկումներով հարցազրույցի սրությունը, եթե պատրաստ էինք այս տիպի հարցազրույցի, դա այլ հարց է, բայց, երբ շատ դժվար է գտնել որեւէ մեկին, որը նույն ղարաբաղյան հիմնախնդրի կոնցեպտում կամ դրա բացակայության մեջ տրամաբանություն է տեսնում, կարելի էր չէ՞ հասկանալ, որ այդ ուղղությամբ էլ կարող ընթանալ հարցազրույցը եւ ինչպիսին պետք է լինեին պատասխանները։ Սա ուղղակիորեն ի ցույց է դնում մեր արտաքին քաղաքականության ողբալի վիճակը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս