«Եթե Թուրքիան կրակ բացի քրդերի դեմ, լայնամասշտաբ պատժամիջոցներ կկիրառեմ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիայի դեմ լայնամասշտապ պատժամիջոցներ կիրառել, եթե վերջինը Սիրիայում քրդերի ռազմական գործողությունները վերսկսի: Այս մասին, ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, Թրամփը գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում:

Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Սիրիայի հարցով Թուրքիա-ԱՄՆ և Թուրքիա-Ռուսաստան ձեռք բերված համաձայնություններից հետո Սիրիայում ստեղծված իրավիճակին, գրել է, որ Թուրքիան լիովին հասկանում է, որ չպետք է կրակ բացի քրդերի ուղղությամբ, քանի որ վերջինները հեռանում են անվտանգության գոտուց:

«Ես կարիքը չունեմ կրկնելու, որ խախտման դեպքում լայնամասշտաբ պատժամիջոցներ են կիրառվելու»,-նշել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության սկզբից ի վեր Թրամփը բազմիցս սպառնացել է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել:

Տեսանյութեր

Լրահոս