Ո՞ր դեպքում «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը կշարունակի համագործակցությունը ՀՀ ՊՆ-ի հետ
168.am-ի հարցերին պատասխանում են «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինագործական ապրանքանիշ) ընկերությունից:
– Շարունակվո՞ւմ է ընկերության ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ, թե՞ քանի դեռ կա հարուցված քրեական գործ, դադար եք վերցրել:
– Համագործակցությունը շարունակվում է՝ համաձայն պայմանագրային պարտականությունների:
– Հետագայում Դուք պատրա՞ստ եք շարունակել Ձեր համագործակցությունը, դա ումի՞ց և ինչի՞ց է կախված:
– Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունն ազնիվ և իրավահավասար պայմանների ստեղծման, թափանցիկ տենդերային համակարգի դեպքում, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության որոշումների կայացման հարցում անձնական գործոնների բացակայության:
– Ի՞նչ պահանջներ ունի այսօր ընկերությունը, այս խնդիրների լուծման ի՞նչ տարբերակներ եք տեսնում:
– Ինչ-որ պահի տենդերային գործընթացը դարձավ ոչ թափանցիկ: Մեզ համար կատեգորիկ անհասկանալի է վճարման պահանջը՝ որպես բանկային երաշխիք, ինչպես նաև՝ արձանագրությունների թաքցնելը, ուղիղ կապի դուրս չգալու և թափանցիկ երկխոսություն չվարելու ցանկության բացակայությունը, պաշտոնական հարցումների և նամակների անտեսումը:
– Թեև այս հարցին, որը պատրաստվում եմ տալ, ինչ-որ չափով պատասխանեցիք, ամեն դեպքում՝ հնարավո՞ր չէր ուղիղ ձևով՝ առանց միջնորդական բողոքի նոտաների, փորձել ևս մեկ անգամ դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը, նախարարին:
– Երկու նամակ է ուղարկվել պաշտպանության նախարարի անունով, փորձեր են ձեռնարկվել հանդիպելու և քննարկելու իրավիճակը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, բայց սրան ոչ ոք չգնաց: Եղել են ընկերությանը ոչ պաշտոնական մակարդակով դիմելու փորձեր, որն այս իրավիճակում անթույլատրելի է և ոչ կոռեկտ:
– Ո՞ւմ է պետք այս ամենը:
– Այդ հարցը պետք է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:
– Ի՞նչ ինքնարժեք են ունեցել ձեր ընկերության փամփուշտները, և Հայաստանը որքանո՞վ է դրանք ձեռք բերել:
– Մենք միշտ առաջարկել ենք շուկայական ձեռնտու գին ՀՀ-ի շուկայի համար, իսկ այս տարի նույնիսկ առաջարկել ենք գործարան կառուցել «Պրոմտեխնոլոգիա» ընկերության խմբի շրջանակներում:
Մարիամ Պետրոսյան