Ինչու չկալանավորեցին Արա Բաբլոյանին

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ այսպես ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Բավականին խիստ պատիժ նախատեսող (10-15 տարի ազատազրկում) այս հոդվածով որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Իսկ գիտե՞ք՝ ինչո՞ւ…

Հիմա բացատրեմ, եթե անձին այս հոդվածով փորձեին կալանավորել, ստիպված էին լինելու դատարանում ապացուցել հանցագործության հիմնավոր կասկածի առկայությունը՝ սկսած նրանից որ իբր իշխանության յուրացման դեպք է եղել մինչև որ Ա. Բաբլոյանը առնչություն ունի հանցագործության հետ, ինչն ակնհայտ է, որ մեղադրանքի այսչափ գեղարվեստական լինելու պարագայում իր առջև ունենալով «հանցակից» լինելու հեռանկարը նույնիսկ «ամենավԸնգԸստացող» դատարանը չէր հաստատելու՝ արձանագրելով մեղադրանքի սին լինելը։

Ու քանի որ մենք նախկինից տեղյակ ենք թե ՀՔԾ-ի համար ինչքան կարևոր է «դատարանի կողմից հիմնավոր կասկածին չկպնելը» (հիմք պետերի գաղտնազերծված խոսակցությունը), ուստի որոշում է կայացվել խափանման միջոցի հարցը դատարանի քննարկման առարկա չդարձնել՝ այդպիսով խուսափելով «դրան կպնելու« հավանականությունից…

Հ.Գ. #Արսեն_Բաբայանը_պետք_է_ազատ_արձակվի»:

Եվ այսպես ՀՀ հատուկ քծ֊ում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ…

Gepostet von Mihran Mir Poghosyan am Montag, 28. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս