Հարգանքի տուրք է մատուցել՝ առանց PR ակցիաների

Վերջին օրերին, հատկապես՝ Հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումի ու ոմանց կողմից նրան «ազգի փրկիչ» վերակերտելու այս փուլում, հաճախակի են դարձել հայոց նորանկախ պետականության պատմության ամենաողբերգական  իրադարձության վերաբերյալ շահարկումները: Այս մասին իրենց կասկածները, ի դեպ, այս օրերին հայտնեցին նաև զոհերի հարազատները՝ մտավախություն հայտնելով, որ ներկայիս իշխանություններն այն քաղաքական շահարկումների, «քաղաքական առևտրի» առարկա են դարձրել, ու չեն տեսնում, թե այս իշխանությունը ցանկանում է բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը։

Երեկ ֆեյսբուքյան որոշ օգտատերերի գրառումներից պարզ դարձավ, որ ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր, հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Նրանք նաև ընդգծում էին, որ  Ս. Սարգսյանը Եռաբլուր է այցելել՝ առանց տեսախցիկների ու լրատվամիջոցների: Եվ, եթե չլինեին ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները, ովքեր նրան հանդիպել էին Եռաբլուրում, թերևս շատ քչերը կարող էին իմանալ այդ մասին:

Ի դեպ, ի տարբերություն բազմաթիվ գործիչների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 27-ին ծաղիկներ է խոնարհել միայն ԱԺ-ում զոհերի հիշատակին տեղադրված հուշակոթողի մոտ. Նա Եռաբլուր չի այցելել:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ գրել էր.

Կարդացեք նաև

«Բացի ՊՆ նախարարից, կառավարությունից ու ԱԺ-ից, ոչ մեկը Եռաբլուր չի գնացել, իսկ Պանթեոն ընդհանրապես ոչ մեկը չի այցելել։ Գուցե հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու կամ նախորդներից տարբերվելու նոր ձև՞ է։ Այնինչ բոլոր զոհերին այցելելով՝ կարող էին նախորդներից տարբերվել։ Եվ ասեմ, որ շատ տխրել եմ, քանի որ 20-րդ տարելիցի առթիվ ակնկալում էի ժողովրդին ուղղված մի հզոր ուղերձ, որով անձամբ ավելի ապահով կզգայի։ Ափսոս»։

Լուսանկարը՝ արխիվից

Տեսանյութեր

Լրահոս