Սուրեն Պապիկյանը՝ ԱԱԾ պետ նշանակվելու լուրերի մասին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հերքեց  լրատվամիջոցներում հրապարակված լուրերը, թե առաջիկայում հնարավոր է՝ նշանակվի ԱԱԾ տնօրեն։

«Ինձ հետ նման քննարկում չի եղել, ես նման հավակնություններ չունեմ, տվյալ պահին էլ զբաղեցնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: Այս պահին ինքս զբաղեցնում եմ պաշտոն, որտեղ կարող եմ իմ հնարավորություններն օգտագործել ի շահ երկրի»,- շեշտեց նա։

Հարցին՝ բացառվո՞ւմ է, որ մի օր կարող է զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Աշխարհում ամեն ինչ հնարավոր է, բայց կրկնում եմ՝ այդ պաշտոնին չեմ հավակնում։ Տվյալ պահին այն տեղում եմ, որտեղ կարող եմ անել ավելին։ Իմ լիազորությունները փորձում եմ կատարել պատշաճ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս