«Հաստատակամ ենք` մենք թույլ չենք տալու դիրքային որևիցե փոփոխություն սահմանին». Բալայան

«Նախարարներն իրենց այցով հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատված՝ հստակ ուղերձ հղեցին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող այն վարկածին, թե ՀՀ ԱԳ և Պաշտպանության նախարարների հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատված կատարած այցից հետո սահմանի այդ հատվածում լարվածություն է առաջացել, որի հետևանքով ադրբեջանական կողմը զոհ է ունեցել:

Բալայանը պարզաբանեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության տրված պարզաբանումից հայտնի դարձավ, թե ինչու էին նախարարներն այցելել հայ-ադրբեջանական սահմանի հենց այդ հատված, և ոչ թե՝ Տավուշ, ոչ թե՝ այլ հատված:

«Այդ հատվածում վարվում են որոշակի աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են ստեղծում մեր դիրքերի համար, և տեղում ծանոթանալը ենթադրում է նաև համապատասխան աշխատանք: ՊՆ արձագանքում նշված էր, որ մենք բազմիցս` թե ադրբեջանական կողմին, թե միջնորդներին, զգուշացրել ենք, որ նմանատիպ աշխատանքները լարում են իրավիճակը և կարող են հանգեցնել անցանկալի զոհերի:

Ասել, որ ՀՀ ԱԳ և Պաշտպանության նախարարների անմիջական ցուցումով է եղել հրաձգություն, որի հետևանքով, ըստ ադրբեջանական կողմի, եղել է ադրբեջանական կողմից զոհ, չեմ բացառում, որ այդ նույն զոհը եղել է ներանձնային հարաբերությունների պատճառով, որը փորձում են ներկայացրել՝ որպես հայկական կողմի կրակոցի զոհ: Մենք հստակ ենք, հաստատակամ ենք` մենք թույլ չենք տալու դիրքային փոփոխություն որևիցե հատվածում, սա հստակ ուղերձ է, որն իրենց այցով հղել են նախարարները»:

Տեսանյութեր

Լրահոս