Բաժիններ՝

«Փոմպեոն չբացատրեց, թե ինչպես ԳՀՀԾ-ից դուրս գալն ավելի անվտանգ կդարձնի տարածաշրջանը». Մոգերինի

Միջազգային հանրակցությունը պետք է կարգավորի տնտեսական հարաբերություններն ու առեւտուրը Իրանի հետ՝ կատարելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ):

Այդ մասին ասված է Եվրաիմիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ ի պատասխան Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի գործողությունների պլանի շուրջ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի ունեցած ելույթի: Մոգերինին նշել է, որ Փոմպեոյի ելույթը չբացատրեց, թե ինչպես Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է միջուկային զենքից ավելի անվտանգ դարձնել աշխարհի որեւէ տարածաշրջան:

«Պետքարտուղար Փոմպեոյի ելույթը չբացատրեց, թե ինչպես Իրանի վերաբերյալ Գործողություների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալն աշխարհի ցանկացած տարածաշրջան ավելի անվտանգ կդարձնի միջուկային զենքից, կամ ինչպես դա կարող է փոխել Իրանի վարքագիծը այլ ոլորտներում, որոնք ներառված չեն ԳՀՀԾ-ում»,- ասված է փաստաթղթում:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ մայիսի 21-ին Վաշինգտոնում՝ «ժառանգություն» ոչ կառավարական հիմնադրամում հանդես գալով Իրանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի քաղաքականությանը նվիրված ծրագրային ճառով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը:

Փոմպեոն իր ճառում, բացի միջուկային չտարածման պահանջներից, Իրանից պահանջել է փոխել քաղաքականությունը տարածաշրջանում: Մասնավորապես, ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տրամադրի իր օբյեկտներ մուտք գործելու աննախադեպ թույլտվություն, դադարեցնի բալիստիկ հրթիռների մշակումը եւ վերջ դնի Մերձավոր Արեւելքում ահաբեկչական խմբավորումներին, ներառյալ «Հըզբոլլահ»-ին եւ ՀԱՄԱՍ-ին օժանդակելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս