
Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի

Նյու Յորքի ֆոնդային սակարանի (NYSE) գլխավոր օպերացիոն տնօրեն Սթեյսի Քանինգեմը մայիսի 25-ին կզբաղեցնի NYSE Group-ի նախագահի պաշտոնը: Այդ մասին The Wall Street Journal-ին հայտարարել է Intercontinental Exchange Inc. (ICE)-ի՝ NYSE-ի հոլդինգային ընկերության ներկայացուցիչը:
Այսպիսով, NYSE-ի գոյության 226 տարվա ընթացքում առաջին անգամ սակարանը կղեկավարի կին: ԱՄՆ-ի՝ նշանակությամբ երկրորդ սակարանը՝ NASDAQ Inc.-ը, 2017 թվականի հունվարից նույնպես գլխավորում է կին՝ Ադենա Ֆրիդմանը:
43-ամյա Քանինգեմը կրթությամբ արդյունաբերական արտադրության կազմակերպման մասնագետ է: Սակայն գործնականում ամբողջ կարիերան նա անցկացրել է NYSE-ում, որտեղ 1994 թվականին անցել է ամառային պրակտիկան:
«Ես միանգամից սիրահարվեցի այդ հիմնարկին, եւ այժմ այն միտքը, որ ես պետք է ղեկավարեմ այն, հուզմունք էառաջացնում»,- ասել է նա WSJ-ում հրապարակված հարցազրույցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: