Բաժիններ՝

Կուբայում ավիաաղետից փրկված երեք կանանցից մեկը մահացել է վնասվածքներից

Կուբայում ավիաաղետից փրկված երեք կանանցից մեկը մահացել է ստացած վնասվածքներից: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը՝ հղում անելով Calixto Garcia հիվանդանոցի աղբյուրների:

Գործակալության տվյալներով Կուբայի 23-ամյա քաղաքացին՝ Գրետել Լանդրովեն, մահացել է հիվանդանոցում: Ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացած մյուս երկու կանանց վիճակը մնում է օրհասական: Նրանք նույնպես գտնվում են Calixto Garcia հիվանդանոցում եւ միացված են թոքերի օդափոխման արհեստական ապարատներին: Նրանց կյանքի համար պայքարում են տարբեր մասնագիտացում ունեցող քսանից ավելի բժիշկներ:

Մայիսի 18-ին Boeing 737-200-ը, որը կատարում էր Հավանա – Օլգին չվերթը, մեկնումից շատ չանցած ընկել է Խոսե Մարտինի անվան օդանավակայանի եւ Հավանայի Սանտյագո դե լաս Վեգաս արվարձանի միջեւ: Ինքնաթիռում եղել է 110 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները, 107 մարդ զոհվել էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս