Բաժիններ՝

Պատգամավորը պատմել է Պաղեստինի հոսպիտալացված նախագահի վիճակի մասին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, որը հոսպիտալացվել է թոքերի բորբոքումով, ապաքինվում է: Այդ մասին հայտնել է նրան այցելած իսրայելցի խորհրդարանական Ահմադ Թիբին: Պատգամավորը, որը հիմնական մասնագիտությամբ բժիշկ է, Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ 83-ամյա ղեկավարը բուժումն ստանում է հակաբիոտիկներով եւ արդեն մի քանի օրից կարող է դուրս գրվել հիվանդանոցից: «Նա տառապում է թոքաբորբից եւ բուժվում է հակաբիոտիկներով:

Նրա վիճակն զգալիորեն բարելավվել է»,-հայտնել է Թիբին, որը Կնեսետում ներկայացնում է «Միացյալ արաբական ցուցակ» դաշինքը: Խորհրդարանականը հավելել է, որ Աբասի հետ քննարկել է «մի շարք քաղաքական հարցեր»: Սկզբնապես Աբասի հոսպիտալացման պատճառ էին նշել վերջերս ականջի վիրահատությունից հետո առաջացած բարդացումները: Պաղեստինի հեռուստատեսությունը նախօրյակին առաջին կադրերն է ցույց տվել Աբասի մասնակցությամբ, որը կապույտ խալաթով ինքնուրույն քայլում է հիվանդանոցի միջանցքով:

Լուսանկարներում, որոնք նաեւ տեղ են գտել տեղական ԶԼՄ-ներում, նախագահը նստած է բազկաթոռին եւ լրագիր է կարդում, որով կարելի է դատել լուսանկարի «թարմության» մասին: Աբասի հերթական հոսպիտալացումը վերստին բանավեճերի տեղիք է տվել նրա ակնհայտ փոխարինողի բացակայության եւ իշխանության փոխանցման մեխանիզմների շուրջ, որոնք հուսալիորեն կաշխատեին ներպաղեստինյան պառակտման պայմաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031