Հայկական պատվիրակությունն Իսրայել կատարած այցի ժամանակ բարձրացրել է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը նաև ներկայացրեց Իսրայել կատարած այցերի ընթացքում քննարկված հարցերը:

Նա ասաց, որ այդ այցերի ընթացքում խոսել են Իսրայելի հետ ռազմական համագործակցության, ռազմաարդյունաբերական տեխնիկական միջոցների ներդրման, արտադրություն կազմակերպելու մասին. «Որևէ խոչընդոտ Իսրայելի կողմից չէր ներկայացվում»:

Գ. Մելիքյանն ասաց, որ իրենց կողմից բարձրացվել է նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդիրը: Նրա խոսքով՝ պատասխանն այնպիսին էր, ինչպիսին ակնկալվում էր՝ «իրականացվում է բիզնես գործընթաց, ցանկացած երկիր կարող է Իսրայելի հետ նման գործարք իրականացնել»:

«Հանցագործ պետությանը զենք վաճառելը լավ բան չի, մեղմ ասած, անկախ նրանից՝ Իսրայե՞լն է դա անում, թե՞ այլ պետություն»,- նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ում հետ համաձայնեց Գ. Մելիքյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031