 
                        «Մեր պարտքը Կոստանյանին վերաբերող փաստաթղթերը ներկայացնելն է, մնացածը սուվերեն երկրի իրավունքն է»
 
                                    ՀՀ դատախազության պարտքն է ներկայացնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանին վերաբերող բոլոր փաստաթղթերը, իսկ արդեն մնացած բոլոր ընթացակարգերը սուվերեն երկրի որոշելու իրավունքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Գևորգ Կոստանյանի կալանավորման վերաբերյալ հարցին:
«Կան սահմանված ընթացակարգեր և մեր պարտքն է այդ ընթացակարգերը ապահովել, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել: Յուրաքանչյուր երկիր այս իրավիճակներում սուվերեն որոշումներ է կայացնում՝ թեև այս սուվերենությունը լիարժեք անսահմանափակ չէ: Կոնվենցիաները ունեն հստակ և կատեգորիկ կարգավորումներ, և յուրաքանչյուր նմանատիպ դեպքերում պետք է այդպես լուծումներ ստանան այդ հարցերը»,- եզրափակեց Դավթյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        