«Եթե չտան, ապա ՀՔԾ-ն հաստատ մի քանի քրեական գործ կհարուցի Սերժ Թանկյանի և Ալեքսիս Օհանյանի վրա և բոլորը հանգիստ կնստեն իրան տեղը»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին մի քանի օրվա ներքաղաքական իրադարձություններից ինձ առավելապես հետաքրքրում է Փաշինյանի 25$-ոց մարտահրավերների իրագործման ընթացքը:

Ո՞նց են հետևելու ու ապահովելու այդ խոստումների իրագործման ընթացքը, կամ չվճարելու դեպքում ի՞նչ են պատրաստվում անել:

Ենթադրում եմ, որ շուտով վարչապետի վերահսկողության ծառայությունը վերանվանվելու է վարչապետի նետած և ընդունված մարտահրավերների իրագործման նկատմամբ վերահսկողության ծառայություն:

Այսինքն, նրանք պետք է մշտադիտարկում անեն ֆեյսբուքում, նույնականացնեն մարտահրավեր ընդունած անձանց, կազմեն անվանացանկ և իրենց թիմում բանկային կոլեկտորության մեծ փորձ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ հավաքեն խոստացված գումարները:

Եթե չտան, ապա ՀՔԾ-ն հաստատ մի քանի քրեական գործ կհարուցի Սերժ Թանկյանի և Ալեքսիս Օհանյանի վրա և բոլորը հանգիստ կնստեն իրան տեղը:

Լրիվ խոսքի ազատությունա, ով ինչ ուզում խոսումա՝ հերիք չի, դեռ մի բան էլ ուրիշներինա հրավիրում խոսելու:

Պետությունը դարձել է չիրագործված մանկական երազանքերի իրագործման արկղ, իսկ Հայաստանի հարկատուներն էլ՝ ակցիայի հովանավոր:

#մանկամիտների_իշխանություն
#ով_ինչ_ուզում_խոսումա»:

Վերջին մի քանի օրվա ներքաղաքական իրադարձություններից ինձ առավելապես հետաքրքրում է Փաշինյանի 25$-ոց մարտահրավերների…

Gepostet von Artur Ghazinyan am Samstag, 30. November 2019

Տեսանյութեր

Լրահոս