
Զոհրաբ Մնացականյանը չմեկնաբանեց Ալիևի հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չմեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե 2019թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կորսված հնարավորությունների տարի է: Նախարարն այս հարցին անդրադարձավ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում:
«Մեկնաբանելու բան չունեմ: Մենք ունենք մեր օրակարգը, մենք ունենք մեր նպատակները, մենք ունենք շատ ակտիվ ներգրավում բանակցային գործընթացի մեջ: Այս 1,5 տարվա ընթացքում, ինձ թվում է, որ առավել քան հստակ ի ցույց է դրված լրջությունը մեր կողմից այս բանակցային գործընթացի մեջ, ակտիվությունը, շփումների ծավալը, օրակարգային հարցերի ծավալը: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք մեր մասով լրջորեն աշխատել ենք խաղաղ կարգավորման այս լրջագույն հարցի շուրջ»,- ասաց Մնացականյանը: