Դատարանում քննարկվում է Գևորգ Կոստանյանին կալանավորելու հարցը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1֊ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար, սակայն Գևորգ Կոստանյանը, ով գտնվում է  ՌԴ-ում, հայտարարեց, որ նշված ժամկետներում չի  կարող ներկայանալ  վարույթն իրականացնող մարմին։

Նա նշեց, որ Հայաստան կվերադառնա ուսումնական դասընթացի կիսամյակն ավարտվելուց հետո, քանի որ Մոսկվայում դասախոսություններ է կարդում ԲՈՒՀ-ում։

Նոյեմբերի 28-ին արդեն հայտնի դարձավ, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն  ներկայացրել դատարան։ Ընդ որում՝ ՀՔԾ-ն ձեռնպահ է մնում հրապարակայնացնել, թե ինչ հոդվածով է Գ.Կոստանյանը ներգրավվել որպես մեղադրյալ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս