
«Է հետո՞… վերջը մի հարցի շուրջ կլինի՞ մեկ հստակ դիրքորոշում լսենք». Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ վարչապետ Փաշինյանի պատվիրակությունը հատուկ պատվիրված չվերթով 300.000 դոլար ծախսով ԱՄՆ է մեկնում, պաշտպաններն ասում են, թե շատ ճիշտ է արել, որ պետությունն է վճարել և ոչ թե որևէ մասնավոր (օլիգարխ):
Երբ քաղաքապետարանին մասնավորը (օլիգարխ) շուրջ 500.000 դոլարի «Կամազ»-ներ է նվիրում, այդ նույն պաշտպաններն ասում են, թե շատ ճիշտ է արել, պետության միջոցներն է խնայել:
Է հետո՞… վերջը մի հարցի շուրջ կլինի՞ մեկ հստակ դիրքորոշում լսենք:
Հ.Գ. Բայց մաքուր հայրենով ասեցին, կոռուպցիան վերացվել է, վերջ… հանկարծ չմտածեք, թե կոռուպցիա կա»:
https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1221046348105152