
«Հարգելի իշխող կուսակցություն, հիմա ասեք՝ հասկանանք, դուք հանրության կողմից օլիգարխների նվերներ ստանալուն կո՞ղմ եք, թե՞ դեմ»

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանը հեռավոր ուղևորությունների մեկնում էր օլիգարխների կողմից անհատույց տրամադրվող ինքնաթիռով… Նույնը չանելու համար Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ մեկնեց վարձակալած ինքնաթիռով, և թե՜ ՔՊ-ականները, թե՜ մենք աջակցեցինք այդ նպատակի համար 300 հազար դոլարի հանրային միջոց ծախսելուն (թեև որոշ օլիգարխներ ուրախությամբ անվճար կտրամադրեին իրենց մասնավոր ինքնաթիռները):
Բայց այժմ ականատես ենք լինում, թե ինչպես են ՔՊ-ականները ողջունում ու պաշտպանում Երևանի քաղաքապետարանի կողմից օլիգարխի նվիրած ԿամԱԶ-ները ընդունելը, որը, ընդ որում, զուգորդվել է այդ օլիգարխների օգտին իրականացված որոշակի վարչարարությամբ (թեև այս երկու իրադարձությունների կապն ապացուցված չէ):
Հարգելի իշխող կուսակցություն, հիմա ասեք՝ հասկանանք, դուք հանրության կողմից օլիգարխների նվերներ ստանալուն կո՞ղմ եք, թե՞ դեմ»:
Սերժ Սարգսյանը հեռավոր ուղևորությունների մեկնում էր օլիգարխների կողմից անհատույց տրամադրվող ինքնաթիռով… Նույնը չանելու…
Gepostet von Daniel Ioannisyan am Samstag, 30. November 2019