Փաշինյանի կասկածամտության պատճառով Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն միմյանց կգաղտնալսեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխությունները՝ «Իմ քայլի» պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի առաջարկով, նախատեսում են ոստիկանությանն իրավունք վերապահել՝ ունենալու տեխնիկական միջոցներ, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ իրականացնելու համար:

Նախկինում էլ ոստիկանությունն ուներ այդ իրավունքը, բայց կատարում էր ԱԱԾ-ի տեխնիկայով, ըստ այդմ՝ ԱԱԾ-ի գիտությամբ։ Համակարգի աշխատակիցներից մեկը մեզ բացատրեց, որ սրա իմաստն այն է, որ ոստիկանությունը գաղտնալսի ու վերահսկի ԱԱԾ-ին, իսկ ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը։ Եվ դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի կասկածամտությամբ, ով վախենում է դավադրություններից եւ ուժային կառույցների դժգոհությունից՝ ուզում է ամեն ինչ վերահսկել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031