1.5 տարվա ընթացքում ձեռք բերված աննախադեպ ծավալի սպառազինությունը մեզ պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար. Փաշինյան

Վերջին 1.5 տարվա ընթացքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ՝ ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների։ Այս մասին այսօր Պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն։ Ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև այն ագրեսիվ քաղաքականությունը, որը տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, այդ ագրեսիվ քաղաքականությանը ՀՀ-ն պետք է հակադրի և հակակշռի զսպող  քաղաքականությամբ։ Մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության ոլորում, Զինված ուժերի զարգացման բնագավառում, իսկ սպառազինությունների ձեռքբերումը  մեր վարած քաղաքականության մի հատվածն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031