Բաժիններ՝

Ավստրալիայում արձանագրվել է ամենաշոգ օրը դիտարկումների ողջ պատմության ընթացքում

Ավստրալիայի Օդերեւութաբանության բյուրոն արձանագրել է ամենաշոգ օրը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, դա դեկտեմբերի 17-ն է, երբ օդի ջերմաստիճանը տաքացել է մինչեւ 40,9 աստիճան ըստ Ցելսիուսի։

«Նախնական տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 17-ը դարձել է ամենաշոգ օրը դիտարկումների սկսվելու պահից ի վեր ողջ պատմության ընթացքում, ըստ Ցելսիուսի 40,9 աստիճան, ինչը կազմել է ամբողջ երկրում միջին առավելագույն (մեծությունը), որը գերազանցել է 2013 թվականի հունվարի 7-ին սահմանված նախորդ ռեկորդը՝ 40,3 աստիճան ըստ Ցելսիուսի»,- ասված է Twitter-ում օդերեւութաբանների հաղորդագրության մեջ:

Ավստրալիայում հրդեհները նոր ուժով են բռնկել նոյեմբերի սկզբին: Կան զոհեր բնակչության թվում: Կրակը ոչնչացրել է արդեն ավելի քան մեկ միլիոն հեկտար անտառ, այդ թվում՝ կոալաների բնակության վայրեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս