Բաժիններ՝

Մակրոնը չի հրաժարվի կենսաթոշակային բարեփոխման նախագծից, բայց պատրաստ է այն բարելավել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի հրաժարվի կենսաթոշակային բարեփոխման նախագծից, որը համազգային գործադուլի պատճառ է դարձել, բայց պատրաստ է այն բարելավել: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի մի աղբյուր։

«Նախագահը չի հրաժարվի բարեփոխման նախագծից: Նա չի վերաձեւի այն, բայց պատրաստ էբարելավել»,-ասել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը, որի խոսքը մեջբերել է հեռուստաալիքը: Ինչպես նշել են Ելիսեյան պալատում, պետության ղեկավարը հուսով է, որ Սուրբծննդյան շրջանում կհաստատվի «զինադադար» եւ կդադարեցվի գործադուլը: Մինչդեռ արհմիությունների մի շարք ներկայացուցիչներ հայտարարում էին, որ եթե կառավարությունը չհրաժարվի բարեփոխումից, ապա իրենք պատրաստ չեն դադարեցնել գործադուլը:

Սկսած դեկտեմբերի 5-ից Ֆրանսիայում համազգային գործադուլ է ընթանում կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, որի հետեւանքով առանձին կատեգորիաների ֆրանսիացիներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողներ, կարող են զրկվել թոշակի անցնելու մի շարք արտոնություններից ու հատուկ ռեժիմներից: Գործադուլի հետեւանքով գրեթե երկու շաբաթվա ընթացքում ամբողջ երկրում զգալիորեն խախտվել է հասարակական տրանսպորտի՝ մետրոյի, էլեկտրագնացքների, գնացքների աշխատանքը: Այդ ժամանակաշրջանում բողոքի մի քանի ընդգրկուն ակցիաներ են տեղի ունեցել Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031