Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տարեվերջյան հանդիպումների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության մի խումբ անդամների հետ:
Atlas V տանող հրթիռով Ֆլորիդայից մեկնարկել է Starliner նորագույն տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը Միջազգային տիեզերակայան, NASA-ն վարում է արձակման ուղիղ հեռարձակումը։
«Իշխանությունները հորս ամեն կերպ կալանքի տակ են պահում». Լևոն Քոչարյան
Եթե ԱԱԾ-ում նման իդեոտներ են աշխատում ու հասնում գեներալի աստիճանի, ապա այդ հիմնարկը փակել է պետք։
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Լիբիա թուրքական զորքեր մտցնելու հնարավորությունն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր:
Հրապարակվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա կալանավորումը բողոքարկելու վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
«Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա: Սա նշանակում է, որ կողմերից որևէ մեկը՝ Ադրբեջան, Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, երբևէ չպետք է մտածի, որ ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով կարելի է խնդրի կարգավորմանը հասնել»,- 2019 թվականի ընթացքում Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի զարգացումներին անդրադառնալով՝ նախ նման բնորոշում տվեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
ԱՄՆ-ի Սենատը պաշտպանել է Վրաստանում երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանի նշանակումը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի ողջունում Հանրային խորհրդի նորընտիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի պահվածքը՝ լրատվամիջոցներին ցանկալիների և ոչ ցանկալիների բաժանելու և այն վերաբերմունքի համար, որը վերջինս ցուցաբերում է առանձին լրատվամիջոցների նկատմամբ:
Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ) մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջին լոյալ ուժերին 72 ժամ է տվել Տրիպոլի եւ Սիրտ քաղաքները լքելու համար:
Դեկտեմբերի 20-ին Հին Դելիի պատմական մզկիթի մոտ մի քանի հազար մարդ է ցույցի դուրս եկել քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրույթի դեմ:
168 Մամուլի տեսություն:
20 տարի առաջ Հայաստանն ուներ 603.000 աշակերտ, իսկ հիմա ունի 370 հազար աշակերտ՝ 12 դասարանների հաշվարկով, իսկ եթե 5 տարեկաններին և 11-րդ և 12-րդ դասարանները հանում ենք, ստացվում է, որ ունենք ուղիղ 300.000 աշակերտ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ ներկայացնելով նաև այլ վիճակագրական թվեր։
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության վարչական դատարանը հերթական անգամ հետաձգել է որոշումը՝ հրաժարվելով ընդունել Արցախի քաղաքացիությունից իրեն զրկելու որոշման անօրինականությունը, ըստ այդմ՝ նաև իր իրավունքների վերականգնումը:
Որ կուսակցությանն եք համակրում, ինչպես եք գնահատում կառավարության աշխատանքը. հարցման արդյունքները. ՈՒՂԻՂ
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը դեկտեմբերի 20-ին ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանն առաջարկել է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ավելացնել համամասնական համակարգով ընտրված պատգամավորների թվաքանակը։
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի՝ Ցոտնե Գամսախուրդիայի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հետաքրքիր է, որ այս փոփոխությունը կատարվել է տարեվերջում՝ դեկտեմբերի 19-ին, և որոշում է կայացվել Պետական պահպանության ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար Կառավարության պահուստային ֆոնդից ծառայությանը հատկացնել լրացուցիչ 37,938 հազար դրամ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, թե կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա:
Խոսրով Հարությունյանը՝ ներքաղաքական վերջին իրադարձությունների, ԼՂ խնդրի շուրջ հնարավոր զարգացումների մասին. ՈՒՂԻՂ
«Ուշքի արի, քանի ուշ չէ։ Սա Հայաստանն է, որը, ի հեճուկս քո և քո թիմի ջանքերի, չի փոխվել վերջին մեկ և կես տարվա ընթացքում, իսկ Հայաստանում ընտանիքը եղել և մնալու է բարձրագույն արժեք…»:
Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը պնդում է, որ իր նախկին պաշտոնները կամ դրանցով պայմանավորված կապերը որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ իր ներկա գործունեության վրա: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փարատելով մի շարք կասկածները, Գոյունյանն ընդգծեց, որ ինքը ոչ մեկի մարդը չի եղել:
Միացյալ Նահանգները Իրանի նկատմամբ պատժամիջոցներից ոչ մի կարգի բացառություն չի անում երրորդ երկրների համար եւ դրանք կկիրառի ցանկացած գործունեության դեպքում, որն ամերիկյան կողմն արգելված է համարում:
Վարչապետ Փաշինյանը երեկ ԱԱԾ-ի օրվա կապակցությամբ բացառիկ բարձր գնահատականի և հարգանքի խոսքեր հնչեցրեց այդ կառույցի հասցեին։ Ինչը իրականում այդպես է։ Ազգային անվտանգության, ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու, հետախուզության և հակահետախուզության բացառիկ կարևոր գործառույթներին վերջին 1.5 տարում ավելացավ նաև հակակոռուպցիոն բուռն գործունեությունը։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդները դեկտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայացած բանավեճերի ընթացքում հայտարարել են, որ իրենց տարիքը խոչընդոտ չէ նախընտրական պայքարում։
Մոսկվայի Բոլշայա Լուբյանկա փողոցում, որտեղ դեկտեմբերի 19-ի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, երթեւեկությունը վերականգնվել է: Այդ մասին թվիթերում հայտնել է Մոսկվայի տրանսպորտի դեպատամենտը։
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը կոչ է արել Իրանին անհապաղ դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում։
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է այն հարցերի շրջանակը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, որոնցից մեկն էլ վարչատարածքային բաժանման հարցն է: ԱԺ-ում, հավանաբար, հիմք են ընդունել Սահմանադրության միայն 204-րդ հոդվածի 3-րդ մասը, որով վարչատարածքային բաժանման հարցը ներառված չէ այն օրինագծերի ցանկում, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, ուստի եզրակացնելով, որ դա առնչվում է այն հարցերին, որոնք կարող են լրացուցիչ նախատեսվել միայն սահմանադրական օրենքով, հընթացս նախաձեռնել են ուժը կորցրած ճանաչել հիշյալ կետը: