
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 20-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին:
Կառավարական պատվիրակությանը Սանկտ Պետերբուրգ գործուղելու մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: