«Մեր կուսակցությունից ով փող էր սիրում, հիմա Նիկոլ Փաշինյանին է ծառայում»․ Գալուստ Սահակյան. «Ա1+»

Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ գործող իշխանությունները պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անեն և այդպիսով իրենց կադրային խնդիրները լուծեն։ Նրա կարծիքով՝ խորհրդարանի կազմը և իշխանության մեջ գտնվող այլ պաշտոնյաներ փորձառու չեն։ «Ամոթ է, մեր երկիրը չպետք է այսպիսի Ազգային ժողով ունենա։ Լավ կլիներ, այսօր գոնե Շմայսը այնտեղ լիներ, խորհրդարան կդառնար»,- «Ա1+»-ի հաղորդմամբ՝ ասել է նա։

Անդրադառնալով իրենց իշխանության տարիներին պաշտոնյաների կոռումպացված լինելու թեմային՝ ասում է, թե՝ «մեր կուսակցությունից ով փող էր սիրում, հիմա Նիկոլ Փաշինյանին է ծառայում»։ Իսկ արդյոք նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կգնա՞ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, եթե անհրաժեշտության դեպքում նրան հրավիրեն։ «Եթե պետական օղակ է կանչելու, Սերժ Սարգսյանը գնալու է»,- պատասխանել է ՀՀԿ փոխնախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս