Բաժիններ՝

Իրանը նոր սերնդի բալիստիկ հրթիռ է ներկայացրել. Tasnim

Իրանցի զինվորականներն օգոստոսի 13-ին ցուցադրել են Fateh Mubeen նոր սերնդի բալիստիկ հրթիռը: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարարությունը:

Շնորհանդեսին ներկա էր Իրանի զինվորական գերատեսչության ղեկավար Ամիր Հաթամին, որը բանակին եւ զինվորականներին շնորհավորել է նոր հրթիռի վրա աշխատանքն ավարտելու առթիվ: «Այսօր մեր արդյունաբերությունն ապահովում է պաշտպանության բնագավառում երկրի բոլոր տարատեսակ կարիքները»,- նշել է նա: Հրթիռի տեխնիկական բնութագրերը Tasnim-ի հաղորդագրության մեջ չեն բերված:

Օգոստոսի 10-ին ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ի հետախուզությունն արձանագրել է Իրանի կողմից Fateh ընտանիքի բալիստիկ հրթիռի առաջին փորձարկումն ընթացիկ տարում: Հրթիռն արձակվել է երկրի հարավ – արեւելքում Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանման) ռազմակայանից եւ թռել է ավելի քան 160 կիլոմետր Որմզդի նեղուցի վրայով մինչեւ Իրանի տարածքի անապատում գտնվող զինափորձարան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031