Բաժիններ՝

Թուրքիայում կանխվել է ահաբեկչական գործողություն

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) և ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ձեռք բերված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Հաթայում բռնագրավվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ:

Թուրքական աղբյուրների պնդմամբ՝ ռազմամթերքը բերվել է Սիրիայից «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԱԿ- PKK) ահաբեկչական կառույցի  սիրիական թևը համարվող PYD/ YPG  անդամների կողմից:

Վերոհիշյալ հետախուզական տվյալների համաձայն՝ պահանջված 30 գ TNT (Trinitrotoluene) պայթուցիկ նյութը նախատեսված էր տեղափոխել Թուրքիայի արևմտյան նահանգներ  և օգտագործել ահաբեկչական գործողություններ կազմակերպելու նպատակով:

Հետախուզական աշխատանք իրականացնող օպերատիվ խմբերը PKK-PYD/YPG-ի պայթուցիկ նյութ տեղափոխող մեքենաները կանգնեցրել են Հասսա-Գազիանթեփ ճանապարհին:

25կգ պայթուցիկ նյութը հայտնաբերվել էր թեթև մարդատար ավտոմեքենայում, իսկ մյուս 5 կգ զանգվածը գտնվել էր Սիրիայի քաղաքացի Ալի Ա-ի  տանը:

HaberTurk

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս