Ասադը հանձնարարել է պատրաստել Սիրիայի հետպատերազմյան զարգացման պլանը

Սիրիայում, նախագահ Բաշար Ասադի հանձնարարությամբ, մշակվում է երկրի հետպատերազմյան զարգացման պլանը: Այդ մասին հայտնել է Սիրիայի տեղական կառավարման եւ բնապահպանության նախարար Հուսեյն Մահլյուֆը:

«Միջոցներ են ձեռնարկվում վարչական բարեփոխման ուղղութամբ եւ նախագահ Բաշար Ասադի հանձնարարությամբ ընթանում է հետպատերազմյան համընդհանուր զարգացման պլանի նախապատրաստումը՝ հումանիտար օգնության փուլից արտադրության վերականգնման ու զարգացման փուլին անցնելու համար»,-լրագրողներին ասել է Մահլյուֆը, որը գլխավորում է երկրի փախստականների վերադարձման համակարգող կոմիտեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս