Բաժիններ՝

Իրանը մտադիր է նավթի զեղչ առաջարկել իր ասիացի գնորդներին. IRNA

Իրանը մտադիր է նավթի գնման զեղչ տրամադրել Ասիայում իր հաճախորդներին: Այդ մասին օգոստոսի 13-ին հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նավթի նախարարության մի աղբյուր:

«Հաճախորդների համար զեղչը նորմալ պրակտիկա է համաշխարհային շուկայում. որին դիմում են բոլոր արտադրողները,- ասել է աղբյուրը: -Ներկայում կատարվում է նավթի վաճառքի երկարաժամկետ պարտավորագրերի համաձայնեցում»:

Աղբյուրը հավելել է, որ «Ասիայի շուկան ավելի մեծ կարեւորություն ունի, քան մյուս շուկաները, քանի որ այստեղ են գտնվում այնպիսի խոշոր տնտեսական խաղորդներ, ինչպիսիք են՝ Հնդկաստանը եւ Չինաստանը»: «Այս երկրներն արագորեն զարգանում են, ուստի նրանք ավելացնում են նավթի սպառումը»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031