Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ կասկածելի հանգամանքներում մահվան վերաբերյալ լուրն ու գրել․ «Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, «գիշերը» թիրախ են փոխել… Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին…»։
Այսօր՝ 2020 թվականի հունվարի 17-ին, Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը՝ ստանալով նիստին մասնակցած 8 դատավորների քվեն:
Այսօր ժամը 18։30-ին նշանակված է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի նիստ, որը վարելու է Սերժ Սարգսյանը։ Կուսակցությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ նիստը թեև նշանակված է եղել վաղուց, սակայն, բնականաբար, անդրադարձ կկատարվի նաև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ տեղի ունեցած դաժան փաստին։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին:
Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա։ Շատ եմ ցավում կատարվածի համար»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին:
168.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է իր գործընկեր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակության վայր, որտեղ ժամեր առաջ տեղի է ունեցել դեպքը: Նա, սակայն, բնակարան մուտք չի գործել, քանի որ քննչական գործողություններ էին տեղի ունենում։
«Մենք եկել ենք դեպքի վայր, եղել են Կուտոյանի կինն ու հայրը»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ պատասխանելով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների մասին լրագրողների մի շարք հարցերին:
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն անհրաժեշտ է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա, որտեղ Ստամբուլում բանակցություններ կանցկացնի երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ:
Պատկան մարմիններից պահանջում եմ գործի լիարժեք, թափանցիկ և ամբողջական քննություն:
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրից
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պաշտոնապես հայտարարում է, որ այս պահին ռուսական գազի սակագնի թանկացման հետ կապված որևէ հարց չկա: Այս մասին Մակունցն այսօր ասաց լրագրողների հետ զրույցում:
Քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր։ Նախնական տվյալներով՝ դիակի զննությամբ վնասվածք է հայտնաբերվել նրա դիմածնոտային հատվածում. վարկածներից մեկը ինքնասպանությունն է։ Դիակի կողքին եղել է նաեւ ատրճանակ։
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ավելի քան երկու տարի է՝ բնակվում էր Երևանի Պարույր Սևակի փողոցում գտնվող նորակառույցներից մեկում։ Նա այդ բնակարանը ձեռք էր բերել «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում։
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդավոր ինքնասպանությունները․ ՀՀ ոստիկանության նախկին պետ՝ Հայկ Հարությունյան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն՝ Գեորգի Կուտոյան․․․ Սա ավելի քան լուրջ է։
Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին` հրազենից արձակված կրակոցով:
ՆԱՏՕ-ն Իտալիայի Սիգոնելլա ավիաբազայում բացել է դաշինքի անօդաչու օդային հետախուզության առաջին համակարգը (Alliance Ground Surveillance, AGS): Հունվարի 17-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Սիցիլիա կղզում համակարգի բացման պաշտոնական արարողությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՔԿ-ի փոխանցմամբ՝ այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Ուկրաինան Իրանից ձգտում է հասնել նրա մեղքի փաստագրված ընդունման իրանական հրթիռով սխալմամբ խոցված ուկրաինական ավիահանրանավի կործանման համար:
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, պատասխանելով իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հարցին, լրագրողներին խորհուրդ է տվել չարագացնել իրադարձությունները։
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան:
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որԳործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակից եվրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան, ԱՄՆ-ի «խամաճիկներն» են, որոնք վստահություն չեն ներշնչում։
168 Մամուլի տեսություն:
Ֆիլիպինների Բատանգասի նահանգի այն քաղաքների թիվը, որոնց մուտքը տեղի բնակիչների համար փակվել է Թաալ հրաբխի ժայթքման պատճառով, հասել է 14-ի: Այդ մասին հայտնել է ABS-CBN հեռուստաալիքը:
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել հսկող դատախազին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Արամ Վարդևանյանից։
ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, պատրաստվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողով, որի կազմում ի պաշտոնե ընդգրկվելու են ՀՀ արդարադատության նախարարը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, Մարդու իրավունքների պաշտպանը: Հանձնաժողովում կլինեն մեկական ներկայացուցիչ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունից, դատավորների ընդհանուր ժողովի կողմից լիազորված մեկ ներկայացուցիչ, 6 իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված 2 ներկայացուցիչ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ դիմել է գլխավոր դատախազին ու ներկայացրել ԱԺ-ի իր պաշտոնական էլեկտրոնային հասցեն կոտրելու վերաբերյալ բոլոր նյութերը: