Եվրամիությունը, միջազգային այլ կառույցների նման, ուշի ուշով հետևում է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների ընթացքին, դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին, սակայն ընթացքի մեջ գտնվող գործերը չեն մեկնաբանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:
Կատարում «Թալիբան» արմատական շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուխել Շահինը հաստատել է բանակցությունների վերսկսումը աֆղանական շարժման եւ Զալմայ Խալիլզադի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակության միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրման շուրջ։
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել եւ այն փոխանցել հանրապետության նախագահին։
Խոսրով Հարությունյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Հրապարակ» թերթն այսօր տեղեկություն էր տարածել, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Իմ Ձայնը» նախագիծը հանրության ուշադրությանն է ներկայացնում 2008 թվականի նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների մասին ամերիկյան դիվանագիտական աղբյուրների որոշ տեսակետներ և գնահատականներ, որոնք տեղ են գտել Վիկիլիքսի կողմից գաղտազերծված փաստաթղթերում։
Մեկ ու կես տարի շարունակվող մարդու իրավունքների այս բացահայտ խախտումը չտեսնելու էին տալիս իրավապաշտպաններից շատերը։ Նրանք նույնքան համառորեն չեն արձանագրում մնացյալ քրեական գործերի հետ կապված խախտումները, չեն արձանագրում, որ «Նոր» Հայաստանում անվերջանալի դատավարությունների շրջան է, որտեղ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, սակայն մեղքն ապացուցել չի հաջողվում, խախտվում են մարդկանց իրավունքները, իսկ դատական վերջնական ակտ դեռ ոչ մի գործով չի կայացվում։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը: Այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ճեպազրույցը՝ ՈԻՂԻՂ
«Նախաքննության ժամանակ ես մի քանի անգամ միջնորդել եմ, որպեսզի փոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, բայց մերժվել է»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Շաբաթ օրը` ամսի 18-ին, ԱԺ-ում տեղի կունենա Արցախ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովների նիստը, ինչը կարեւոր է Արցախում մարտին սպասվելիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ֆոնին:
«Իրավունքին» ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Արմավիայի» սեփականատեր, գործարար Միկա Բաղդասարովը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մտերիմ կապեր հաստատի հայաստանյան նոր իշխանությունների հետ:
Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈԻՂԻՂ
Միացյալ Նահանգները Ճապոնիայի Օկինավա կղզում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Քադենա ավիաբազա է ուղարկել WC-135W Constant Phoenix ռադիոտեխնիկական ապահովման ինքնաթիռը, որն ապահովում է միջուկային զենքի փորձարկումների առաջացրած աղտոտումների հայտնաբերումն ու նույնականացումը:
Հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավանդական մեծ ասուլիսով է հանդես գալու Կապան քաղաքում:
Իրաքի տարածքում տեղակայված Այն Էլ Ասադ ռազմակայանին հունվարի 8-ին Իրանի հարվածի հետեւանքով 11 ամերիկացի զինծառայողներ կոնտուզիայի են ենթարկվել:
Մինչ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում շտապում է չճշտված տեղեկություններ հաղորդել, հետո սրբագրում ու խմբագրում է՝ հիշելով նախկին աշխատանքը, գերատեսչություններն իրենց պատասխանատուներով ուզում են արդեն «կախվել»։
Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ աննախադեպ բան է եղել. այս տարվա հունվարի 15-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ կայացած դատական նիստի ընթացքում, երբ քննվում էր Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եւ օգնականի եղբոր՝ Հարություն եւ Զավեն Գրիգորյանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործով նիստը, պաշտպան Լեւոն Սահակյանը Հարություն Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու համար միջնորդել է վճարել 1 տրիլիոն 697 մլրդ դրամ:
Երեկ տեղեկացանք, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել։ Դրանք անմիջապես նրա անունով չեն, այլ՝ երրորդ անձանց, բայց իշխանությունը հստակ գիտի դրանց ծագումնաբանությունը։
Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը մոտ երկու ժամ գտնվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:
«Իմ քայլի» հունվարի 13-ի կորպորատիվին մասնակցել են ՔՊ վարչության անդամներ ու շատ քիչ պատգամավորներ։ Պատճառը ֆրակցիայում տիրող «մուտիլովկաներն» են: Կենաց ասել են հիմնականում 3 անձ՝ Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը։
«Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը:
Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգի կազմի մեջ մտնող երկու անմարդաբնակ կղզի ջրի տակն է անցել ծովի մակարդակի բարձրանալու պատճառով, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխմամբ:
Ավստրալիային 100 տարի կպահանջվի համատարած բնական հրդեհներից հետո վերականգնվելու համար, որոնք շարունակվում են անցյալ տարվա աշնանից:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հետսովետական տարածքում կառավարությունների անսպասելի հրաժարականներում որևէ արտասովոր բան չկա, այստեղ ոչ մի արտառոց բան չկա: Տարօրինակն այլ բան է, որ մարդիկ դեռ դրան չեն հարմարվել և պատրաստ են նմանատիպ գործընթացներում փնտրել երկրորդ-երրորդ հարթություն: Ուստի չեմ կարծում, որ Դմիտրի Մեդվեդևի համար այս գործընթացներն անսպասելի էին՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ոչ մի տեղ չի կորչելու և զբաղեցնելու է շատ լուրջ պաշտոններ: Ես լրջորեն կխոսեի հրաժարականի մասին միակ մեկ դեպքում, երբ չինովնիկը լիովին և ընդմիշտ կորչեր տեսադաշտից:
Ավստրալացի հրշեջներին հաջողվել է կրակից փրկել հազվագյուտ հնամենի սոճիները՝ վոլեմիաները, որոնց Երկնագույն լեռներ ազգային բնայգում, որը գտնվում է Սիդնեյից 100 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում, սպառնում էր ընդգրկուն անտառային հրդեհը։
Արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ հանրության մեջ է հայտնվել թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո:
ՍԴ-ն աշխատում է բնականոն հունով, իրականացնում է իր՝ Սահմանադրությամբ և «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով սահմանված լիազորությունները, և ՍԴ-ում գոնե ինձ հայտնի չէ ճամպրուկային տրամադրություն ունեցող դատավոր այս պահի դրությամբ: Ես կարող եմ, իհարկե, ասել իմ մոտեցումն այս հարցի վերաբերյալ, որն արդեն հրապարակայնորեն հնչեցրել եմ, որ ես չեմ օգտվելու այդ հնարավորությունից, ես շարունակելու եմ ՍԴ դատավորի կոչմանը հավատարիմ՝ իրականացնել իմ առաքելությունը, ինչը ես երդվել եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անկախ և անաչառ: Եվ ես իրականացնելու եմ իմ սահմանադրական իրավունքներն ու գործառույթները:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտնել է անտառային հրդեհների հետեւանքով տուժածների համար պետական օժանդակության լրացուցիչ միջոցների մասին: