«Գիտե՞ք՝ մարդ երբ է դադարում լինել մարդ…». Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիտե՞ք՝ մարդ երբ է դադարում լինել մարդ, և դառնում է՝ պարզապես անպատիվ, անհայրենիք, անազգ, անբարոյական «կաթնասուն»։
Հենց այն պահից սկսած, երբ իրեն թույլ է տալիս անցնել այն սահմաները և կարմիր գծերը, որոնք կոչվում են բարոյականություն և դաստիարակություն։
Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ անդաստիարակությունը և լկտիությունը անվանում են «կարծիքի ազատ արտահայտություն և մտքեր արտահայտելու իրավունք»։
Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա… հասկացե՛ք, որ իրական ազատությունը դա համատարած ապուշ և տգետ մտքերի արտահայտությունը չէ՛ ամեն պատեհ և անպատեհ առիթով, ազատությունը դա վիրավորելու և նսեմացնելու իրավունք չէ՛, ազատությունը լկտիություն չէ՛, ազատությունը դա անդաստիարակությունը չէ՛։
Իրական ազատությունը չի՛ կարող լինել առանց ներքին բարոյական սահմաների։
Ամենավտանգավոր բանը ինչ կարող է պատահել մարդու հետ, դա այդ ներքին սահմանների ջնջումն է, որովհետև առանց ներքին սահմաների և բարոյական արգելակների մարդը ընդունակ է ամեն ինչի»։
Գիտե՞ք մարդ երբ է դադարում լինել մարդ, և դառնում է՝ պարզապես անպատիվ, անհայրենիք, անազգ, անբարոյական "կաթնասուն" ։Հենց…
Gepostet von Arman Abovyan am Sonntag, 19. Januar 2020