Բաժիններ՝

Քաղցկեղով հիվանդ ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը հրաժարվել է բուժումից

Քաղցկեղով հիվանդ ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը, որը պայքարում է քաղցկեղի դեմ ավելի քան 2 տարի, հրաժարվել է բուժումից, գրում է ամերիկյան The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ընտանիքի հայտարարությանը:

Ինչպես նշում է NYT-ը, անցած ամռանը հայտնի դարձավ, որ սենատորի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցքի ագրեսիվ տեսակ:

«Տարվա ընթացքում Ջոնը գերազանցեց բոլոր ակնկալիքները՝ կապված իր ողջ մնալու հետ, սակայն հիվանդության զարգացումն ու ծերությունը կայացնում են իրենց դատավճիռը: Իրեն բնորոշ կամքի ուժով նա որոշել է դադարեցնել բուժումը»,- ասվում է Մակքեյնի ընտանիքի հայտարարության մեջ:

Մակքեյնը բուժում է ստանում 2017թ. հուլիսից: Նրա ընտանիքը գտնվում է Արիզոնայում: Թերթը գրում է, որ նրա մտերիմները նշել են, որ սենատորի մահն անխուսափելի է: Նշվում է, որ Մակքեյնը վաղուց հասարակության մեջ չի երևում:

Սինդի Մակքեյնը՝ սենատորի կինը, մեկնաբանել է ամուսնու որոշումը՝ հրաժարվել գլխուղեղի քաղցկեղի հետագա բուժումից:

«Ես ամբողջ սրտով սիրում եմ ամուսնուս: Թող Աստված օրհնի բոլորին, որոնք հոգ էին տանում նրա մասին այս ամբողջ ժամանակ»,- shantnews.am-ի հաղորդմամբ` գրել է նա թվիթերյան իր էջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս