Թրամփն ապահովագրում է իրեն անվստահության քվե հայտնելու գործընթացից

Ըստ որոշ վերլուծաբանների՝ Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենի կողմից 2016 թվականի նախագահական ընտրարշավն անօրինական եղանակով ֆինանսավորելու, և Թրամփի հետ սեռական հարաբերություններ ունեցած երկու կանանց լռեցնելու գումար վճարելու փաստը բավարար հիմքեր են ստեղծել Թրամփին անվստասհության քվե հայտնելու համար։

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ որոշ աղբյուրների, փորձում է ապահովագրել իրեն իր նկատմամբ անվատահության քվե հայտնելու հնարավոր գործընթացից:

Fox News- ին տված հարցազրույցում Թրամփը մասնավորապես ասել է, որ իր հանդեպ անվստահության քվե ներկայացնալու պարագայում, արժեթղթերի շուկան անկում կգրանցի:

Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի նկատմամաբ վերջին օրերին Վրիջինայի դատարանի կայացրած դատավճիռը վերստին առաջ քաշեց Թրամփի իմպիչմենտի հարցը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Մայքլ Քոհենը Նյու Յորքի դատական նիստերի դահլիճում ընդունել է այն մեղադրանքը, ըստ որի 2016 թվականի նախագահական ընտրությունների ընտրարշավի ընթացքում նա լռեցնելու գումար է վճարել երկու կանանց, ովքեր սեռական հարաբերություններ են ունեցել Թրամփի հետ:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Մայքըլ Քոհենի կողմից բանկային և հարկային խարդախությունների, ինչպես նաև՝ ընտրարշավն անօրինական եղանակով ֆինանսավորելու մասին իր դեմ հարուցված մեղադրանքները ընդունելու փաստը բավարար հիմքեր են ստեղծել Թրամփին անվստասհության քվե հայտնելու համար։

Ներկայումս քիչ հավանական է, որ Կոնգրեսում Թրամփի աջակից հանրապետական մեծամասնությունը իմպիչմենտի մեղադրանքներ ներկայացնի նրան: Իրավիճակը, ինչևէ, կարող է փոխվել, եթե նոյեմբերին Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրություններում հաղթեն դեմոկրատները:

Տեսանյութեր

Լրահոս