Բաժիններ՝

Կինն առաջին անգամ դարձել է Ճապոնիայի զինված ուժերի օդաչու

Ճապոնիայի ինքնապաշտպանության օդային ուժերի պատմության մեջ առաջին անգամ մարտական կործանիչի կին օդաչուն օգոստոսի 24-ին գրանցվել է Միյաձակիի պրեֆեկտուրայի Նյուտաբարու ռազմաօդային բազայում: Այդ մասին հայտնել է Asahi հեռուստալիքը:

«Ես երջանիկ եմ, որ իրականացավ իմ երազանքը, որին ես ձգտում էի վերջին 7-8 տարում»,- հեռուստաալիքը մեջբերում է 26-ամյա Միսա Մացուսիմայի խոսքը, որը մասնագիտանում է F-15 կործանիչի վարման գործում:

2014 թվականին Մացուսիման, ավարտելով երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր անվտանգության ազգային ակադեմիան, ծառայության էր անցել ինքնապաշտպանության օդային ուժերում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031